ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Աղվերանում մայիսի 9-10-ը կայանալիք «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի շրջանակներում կքննարկվենտեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնլոգիաների (ՏՀՏ) ոլորտի արդիական եւ առանցքային խնդիրները: Ֆորումինկմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, ՏՀՏոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ:
Միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրին, որմիջոցառման շրջանակներում մասնավորապես կքննարկվեն ՏՀՏ ընկերությունների արժեթղթերի առաջնային հրապարակայինտեղաբաշխման հնարավորությունները: Այս հարցի վերաբերյալ իր տեսակետները եւ սկզբունքները կներկայացնի նաեւ«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» Արմենիա ֆոնդային բորսան:
Կքննարկվեն նաեւ ՓՄՁ-ներին օժանդակող ֆինանսական միջոցների ներգրավման երաշխիքների տրամադրման, նոր շուկաներումհայաստանյան ՏՀՏ ընկերությունների արտադրանքի վաճառքի խթանման վերաբերյալ հարցեր: