Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ադրբեջանը 10 մլրդ դոլար է որոնում «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրականացման համար
11/05/2016 18:25
Կիսվել

Ադրբեջանը 10 մլրդ դոլար է որոնում «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրականացման համար

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ 10 մլրդ դոլար ներդրումների մոտ 3 մլրդ դոլար մասն արդեն հայթայթվել է, իսկ մնացած 7 մլրդ դոլար մասի ձեռք բերման շուրջ որոնումները դեռեւս շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով fins.az լրատվական կայքը, SOCAR-ի ղեկավարն այդ առնչությամբ ասել է. «Մենք աշխատում ենք բոլոր բանկերի հետ: Հարավային գազային միջանցքն արդեն 1 մլրդ դոլար ներգրավել է: Մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 1,5 մլրդ դոլարի ներդրում: Մենք համագործակցում ենք Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի հետ: Ընդհանուր առմամբ, մենք մտադիր ենք ներգրավել մինչեւ 7 մլրդ դոլար էժան եւ երկրարաժամկետ ներդրումներ: Հուսով եմ, որ գործընթացը հաջող կընթանա»:

Natural Gaz Europe-ին տված հարցազրույցում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը հայտարարել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Ադրբեջանից Եվրոպա գազ փոխադրելու «Հարավային գազային միջանցք» եւ «Շահ Դենիզ-2» նախագծերը եկամտաբեր կդառնան 2030 թվականին:

«Ադրբեջանը «Շահ Դենիզ-2»-ը, TANAP-ը (Անդրանատոլիական գազատար) եւ TAP-ը (Անդրադրիատիկ գազատար) դիտարկում է որպես միասնական նախագիծ: «Շահ Դենիզ- 2»-ի վրա կապիտալ ծախսերը գնահատվում են 20 մլրդ դոլար, իսկ «Հարավային գազային միջանցք»-ի վրա` 25 մլրդ դոլար: Թուրքիայի գազի արտահանումը ծրագրվում է սկսել 2018 թվականին, իսկ Եվրոպա` 2020 թվականին», -ասել է նա:

Նախարարն նշել է, որ հաշվարկների համաձայն եւ նավթի ու գազի սպասվող գնից ելնելով «Շահ Դենիզ- 2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:

Նրա խոսքով` «Հարավային գազային միջանցքով» նախատեսվում է Կասպյան տարածաշրջանից Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Եվրոպա փոխադրել տարեկան 10 մլրդ խոր.մ ադրբեջանական գազ:

«Շահ Դենիզ-2» հանքահորի գազը Թուրքիա եւ եվրոպական երկրներ արտահանվելու է Հարավկովկասյան գազատարի ընդլայնման եւ TANAP ու TAP գազատար խողովակաշարերի շինարարության միջոցով:

Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով խոշոր նախագծերի ճակատագիրը հայտնվել է հարցականի տակ: Բազմաթիվ փորձագետներ հայտնում են, որ անգամ Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծերն ապագայում Ադրբեջանի համար կարող են ոչ թե եկամտի, այլ բյուջեի համար լրացուցիչ ծանր բեռ դառնալ: Քանի որ երկրում առկա տնտեսական ճգնաժամային պայմանում Ադրբեջանը ստիպված կարող է վաճառել նախագծում իր մասնաբաժինը, ինչը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին musavat.com-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ նախագծերի հետ կապված` Ադրբեջանում արդեն տարբեր անհանգստացնող լուրեր են շրջում:

«Երկու տարբերակներն էլ Ադրբեջանի համար բացասական են: Եթե մենք մեր մասնաբաժինը վաճառենք, ապագայում այդ նախագծերում խոսքի իրավունք չենք ունենա: Պարտքն էլ, Ադրբեջանի ներկայիս վիճակի պատճառով, մեզ կտան ավելի մեծ տոկոսներով: Ապագայում ստացած եկամուտը ստիպված ենք լինելու տոկոս վճարել: Այսինքն, տարբեր տեսանկյուններով դիտարկելով, ակնհայտ է դառնում, որ մոտ ժամանակում, մոտ տարիներին Ադրբեջանը խնդիրներ է ունենալու», -համոզմունք է հայտնել տնտեսագետը:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալություններն այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+, «աղբային» մակարդակի վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32