Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԱԺԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԼՍՈՒՄՆԵՐ
11/05/2009 19:01
Կիսվել

ԱԺԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԼՍՈՒՄՆԵՐ

ՀՀ Ազգային Ժողովից հայտնում են, որ այսօր` մայիսի 11-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 11- ին տեղի ունեցան «ՀՀ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության խնդիրները եւ դրանց կարգավորման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր մարմնի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ,  լրագրողներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը սկսում է ֆինանսատնտեսական ճգնաժամին, երկրի տնտեսական խնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումների շարք: Լսումների ժամանակ պետք է քննարկվեն Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը, միտումներին, անհրաժեշտ միջոցառումների ծրագրերին վերաբերող հարցեր: Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու  քայլերին  եւ իրավիճակը շտկելուն վերաբերող առաջարկները հանձնաժողովը հաշվի կառնի համապատասխան օրենսդրական փոփոխությունների ժամանակ: Կքննարկվեն ոչ միայն հարկային ու մաքսային քաղաքականությանը, այլեւ տնտեսական մրցակցությանը, տնտեսության խթանմանը վերաբերող խնդիրներ: Ներկա քննարկումը, ըստ պարոն Այվազյանի, հիմնականում կապված է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների ու ազդեցությունների թեթեւացմանը միտված փաստաթղթաշրջանառության խնդիրների կարգավորմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ է իրականացնում. ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելով տնտեսվարող սուբյեկտների բիզնես ծրագրերը` ուղղակի աջակցություն է ցուցաբերում նրանց:

Ազգային ժողով է ներկայացվել մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերի փաթեթ, որոնք խստացված փաստաթղթաշրջանառությունը մեղմելու միտում ունեն հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում. խստացումները կլինեն խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ քիչ երկրներ կան, որոնք տնտեսական ճգնաժամից պաշտպանվելու համար կիրառում են որոշակի հարկային արտոնություններ, որոնք, սակայն, չեն արդարացնում նպատակը, ուստի երկրների մեծ մասը չի կիրառում այդ մեխանիզմը: Նա նշեց, որ նախորդ տարվանից փորձ է արվել ստվերային տնտեսության դեմ պայքարը ակտիվացնել եւ տնտեսական թափանցիկ դաշտ ստեղծել փաստաթղթաշրջանառության միջոցով, ինչը, սակայն, մեծ արդյունք չի տվել, քանի որ մեծ բիզնեսի ներկայացուցիչները մեղադրում են  փոքրերին, որ նրանք չեն վերցնում փաստաթղթերը, իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ իրենք պատրաստ են ծախսերը ցույց տալ, եթե մեծ բիզնեսի ներկայացուցիչները իրենց տրամադրեն այդ փաստաթղթերը: Բանախոսի գնահատմամբ` առանց փաստաթղթերի աշխատելու դեպքում ստվերային տնտեսական գործունեությունը կերկարաձգվի:ՀՀ կառավարությունը Ազգային ժողով  ներկայացրած օրինագծերի  փաթեթով փորձում է կարգավորել այդ կնճռոտ խնդիրը:

«Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ մի շարք ապրանքների պահպանման, հարկ վճարողի մանրածախ առեւտրի կամ ակցիզային պահեստ տեղափոխման դեպքերում կկիրառվի «ակցիզային պահեստ» ռեժիմը եւ շրջանառությունից կհանվեն ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը:

«Հարկերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ հարկային մարմնի ղեկավարին իրավունք է վերապահվում հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ. նախագծով հստակ սահմանված են հարկային մարմնի  ներկայացուցչի լիազորությունները,  իրավունքներն ու պարտականությունները: «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ակնկալվում է, որ հստակեցվելու է փաստաթղթով չհիմնավորված փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարվող լրացումներով ու փոփոխություններով կիրառության մեջ են դրվելու որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ, ուժը կորցրած են համարվելու պարարտանյութերի եւ թունաքիմիկատների իրացման մասով արտոնությունը, կրճատվելու է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալը: Նաեւ էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն է ստեղծված:

Պարոն Ալավերդյանը պատասխանեց նաեւ մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին էլեկտրոնային միջոցներով հարկային մարմնին փաստաթղթեր ներկայացնելու կարգին, գերավճարների հետվերադարձին, հարկային մեխանիզմների պարզեցմանը, ապրանքների ներմուծմանը, ակցիզային պահեստին, հաշվետվությունների պարզեցմանը, հարկային պարտավորությունների հաշվարկման կարգին, հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցչի նշանակման հետ առնչվող խնդիրներին:

Քննարկվող հարցի վերաբերյալ  հնչեցին նաեւ այլ ելույթներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը  ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար, խնդրեց քննարկվող նախագծերի վերաբերյալ  դիտողություններն ու առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողով` հույս հայտնելով, որ դրանց հաշվառումով առավել կբարելավվեն քննարկված օրինագծերը: Պարոն Այվազյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ տնտեսական խնդիրներին առնչվող խորհրդարանական լսումները լինելու են շարունակական:

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57