ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ 12 ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
«Հայավտոկայարաններ» ՓԲԸ-ն ձեռք է բերել 12 ավտոբուսներ, որոնք կշահագործվեն ներհանրապետական երթուղիներում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ մայիսի 22-ին կհայտարարվի մրցույթ, որից հետո ավտոբուսները կշահագործվեն 20 երթուղիներում: Նա նաեւ ավելացրեց, որ ավտոբուսային երթուղիներից օգտվելու հնարավորություն չունեցող բնակիչներից նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում:
Անդրադառնալով միկորավտոբուսային երթուղիների կրճատման վերաբերյալ հարցին` նախարարը նշեց, որ դեռեւս այն չի քննարկվում, սակայն ուղեւորահոսքը նվազել է 20-30 տոկոսով: