ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29.77%-ՈՎ
Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների այս տարվա առաջին քառորդում Հայաստան է ներմուծվել 59111 հատ հեռախոս (հեռախոսային ապարատ, հեռ. ապարատ բջջային ցանցի եւ այլ ոչ հաղորդալ կապի; այլ սարքեր ձայնի, պատկերի կամ այլ տվյաների ընդունման կամ հաղորդման): Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած սույն թիվը կրժատվել է 29.77%-ով: Ներմուծված հեռախոսների մաքսային արժեքը կազմել է 10.356 միլիոն դոլար, սույն թիվը անցյալ տարվա ցուցանիշի հետ համեմատած նվազել է 63.68%-ով: