Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայկ Հարությունյան. Հայաստանն իրացնում է ջերմային էլեկտրակայան ունենալու իր ներուժը
18/07/2016 10:32
Կիսվել

Հայկ Հարությունյան. Հայաստանն իրացնում է ջերմային էլեկտրակայան ունենալու իր ներուժը

Սյունիքի մարզում ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա` Քարքարի երկրաջերմային տեղանքում, մեկնարկել են հորատման աշխատանքներ: Մասնագետներն այստեղ մինչ 150 աստիճան տաք ջուր կամ գոլորշի են փնտրում, որը հետագայում կվերածվի էներգիայի: Հորատման աշխատանքներն սկսվել են հուլիսի 16-ին, մեկ օրվա ընթացքում մասնագետները հասել էին արդեն 16 մետր խորության:

Լրագրողների այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, լրագրողներին ուղեկցում էր նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում փոխնախարարը ներկայացրեց Կլիմայի ներդրումային հիմնադրամի և ՀՀ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մանրամասները: «Հորատանցք ենք բացում մոտ 1500 մետրի վրա` հասկանալու, թե ինչ աստիճանի ջրեր ունենք այնտեղ: Երկրաբանական նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ միջինը 150 աստիճան ջուր ենք ունենալու, դա պարզելու միակ տարբերակը փորձարարական հորատումն է: Այս ծրագիրն իրականացվում է Կլիմայի ներդումային հիմնադրամի հետ, հատկացվել է մոտ 9 միլիոն դոլար դրամաշնորհ ու պետության կողմից համաֆինանսավորում` համապատասխանաբար 20 տոկոս: Այս ամբողջ հորատման աշխատանքները, ինչպես նաև դեպի այստեղ բերող 20 կմ-անոց գրունտային ճանապարհի ստեղծումն իրականացվել է այդ գրանտային ծրագրի շրջանակներում»,-ասացՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ` առաջին անգամ է նման խորության հորատում իրականացվում անկախ Հայաստանի պատմության մեջ: «Ընդհանրապես երկրաջերմային էներգետիկան ամբողջ աշխարհում նոր է զարգանում: Նախնական հետազոտություններով ունենք տաք ջրեր Քարքարում, Ջերմաբյուրում, Գրիձորում և Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց մինչև չհորատենք, չենք կարող նախագիծ ներկայացնել ներդրողին կամ ինքներս կառուցել կայան: Եթե այս տեղանքում հաստատեցինք տաք ջրերի առկայությունը, հավանականությունը մեծանում է, որ Ջերմաղբյուրում ևս կունենանք լավ ռեսուրս: Չի բացառվում, որ գտնելո ւց հետո մասնավոր ներդրողն արդեն իր վրա վերցնի ռիսկը, բայց այս քայլը մենք պարտավոր էինք անել, հակառակ դեպքում այս ուղղությունը Հայաստանում չէր կայանա»,-հայտնեց պաշտոնյան:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներդրումային այս ծրագրերը երկար ժամանակ առկա են եղել, բոլոր ֆորումներին, ներդրումային համաժողովներին ներկայացվել են, բայց ոչ ոք մեկ հորատանցքի վրա մոտ 2-3 միլիոն դոլար չի ցանկացել ծախսել` մինչև հաստատումը:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ փորձարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել չորս ամսվա ընթացքում: «Մեկ հորատանցքի հետ կապված աշխատանքները նախատեսվում է իրականացնել մեկ ամսվա ընթացքում»,-ասաց նա` ավելացնելով, որ հորատողները դժվարանում են հստակ ժամկետներ ասել` նշելով, որ դա կախված է ստորգետնյա ապարներից, տարբեր դիմադրողականության դեպքում տարբեր արագություններով առաջ կգնան աշխատանքները:

Հորատումների արդյունքը դրական լինելու դեպքում սպասվող քայլեր

Սպասված ջերմաստիճանը, գոլորշին, ջուրն ունենալու դեպքում երկրորդ հորատանցքն է բացվելու: «Երկրաբանական հետազոտությունների արդյունքում նախօրոք հաստատվել են հորատման տեղերը: Մյուս երկուսը նախատեսվում են այդ շրջակայքում` 400 մետր շառավղով: Հորատումներն անհրաժեշտ են, որ հետագայում հաստատվեն մյուս հորատումների կորդինատները: Եթե դա էլ արդյունք տվեց, մյուս տարի նախատեսվում են արդեն արտադրական նշանակության հորատանցք իրականացնել, արդեն երեք հորատանցքերի տվյալներից հնարավոր կլինի նախագծել կայան: Նախնական տվյալներով` մինչև 30 մեգավատ հ զորության ջերմային կայան կկառուցվի»,-ասաց Հայկ Հարությունյանը: Նա նշեց, որ այդպիսի հզորության ջերմակայանի տարեկան արտադրությունը կլինի մոտ 200-250 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Համեմատության համար փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր 176 փոքր ՀԷԿ-երը տարեկան արտադրում են 870 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: «Ջերմակայանն աշխատելու է բազային ռեժիմով. օրը 24 ժամ, տարին 12 ամիս` չհաշված պլանային վերանորոգումները: Ջերմակայանը վերականգնվող էլեկտրաէներգետիկայի եզակի աղբյուր է, որը կախված չէ եղանակային պայմաններից, այն միշտ կա, դրանում է կայանում այս աղբյուրի բավականին արժեքավոր լինելը Հայաստանի էներգետիկ համակարգի համար»,-հայտնեց փոխնախարարը` հավելելով, որ ճիշտ շահագործման դեպքում կարելի է կիրառել ընդմիշտ: 

Ինչ վերաբերում է կայանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումներին, ապա Հայկ Հարությունյանը նշեց նախնական հաշվարկներ: «Ներդրումների արժեքը կախված է նրանից, թե քանի հորատանցք կփորվի: Ամեն հորատանցք ունենալու է իր հզորությունը, հետագայում արդեն կայան կառուցելու համար չի բացառվում այստեղ 10-15 հորատանցք լինի: Կարելի է ասել մոտ 100 միլիոն դոլարի ներդրում է պահանջվելու, որ այս վայրում կառուցենք 30 մեգավատանոց կայան (մեկ մեգավատը 1000 կիլովատ է, 30 մեգավատը` 30 000 կիլովատ – հեղ.):

Բնապահպանական խնդիրներ չեն առաջանա

Հայկ Հարությունյանի վստահեցմամբ` հորատման աշխատանքներն անցել են շրջակա միջավայրի A կարգի գնահատականը, բավականին երկար գործընթաց է ընթացել` չորս հանրային լսումներով: «Այստեղ ոչ մի քիմիական նյութ, յուղ չի արտանետվելու բնություն: Բավականին խիստ վերահսկողություն կա մեր բնապահպանների ու Համաշխարհային բանկի կողմից, ոչ մի տեսակի խնդիր չենք ունենալու: Թափոնները տարվելու են աղբավայր ու թաղվեն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ այս ռեսուրսը լավը չէր, մեզանից հետո համարյա ոչինչ չի փոխվի այս տարածքում»,-հայտնեց փոխնախարար ը:

Նավթի, գազի հայտնաբերումը չի բացառվում, բայց հորատումներն այդ նպատակը չեն հետապնդում

Փոխնախարար Հարությունյանը չբացառեց, որ հորատումների արդյունքում հնարավոր է նավթ, գազ հայտնաբերվի և հավելեց, որ լաբորատոր փորձարկումներն իրականացնում ենք բոլոր հնարավոր ռեսուրսների համար ու յուրաքանչյուր 5 մետրից նմուշներ են վերցվում և ուղակվում լաբորատոր փորձաքննության: Սակայն նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ այդ ռեսուրսները չեն, հետևաբար նշյալ վայրում մասնագետները գազ չեն փնտրում:

Անվտանգության հարցեր

Հորատման ղեկավար գլխավոր ինժեներ Էդիկ Մանուչարյանը, անդրադառնալով կատարվող աշխատանքների անվտանգությանը, նշեց. «Այս տարածքում տեկտոնական ծալքերը մարված են համարվում և մեկ հորատանցքով երկրաշարժ չի լինում: Հետագա վտանգներ չկան, ընդերքի բոլոր լարումները մասնագետները կուսումնասիրեն ու վերջնական եզրակացություն կտան շրջակա միջավայրի պահպանության մասին: Այս պահին աշխատում է 10 հոգի, դեռ էլի մասնագետներ պետք է գան, որ հետագայում կախվածության մեջ չլինենք որևէ երկրից: Մենք ցանկանում ենք ստեղծե լ մեր բրիգադը, մեր մասնագետներին պատրաստենք հետագայում այդ աշխատանքներն իրականացնելու համար»:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08