Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Էներգաիմպեքս ընկերությունն առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը
05/08/2016 19:28
Կիսվել

Էներգաիմպեքս ընկերությունն առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում   իրականացվում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման տարբեր գործարքներ:

Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովման նկատառումներից, ինչպես նաև, Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որով հայտարարվել էր Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցք ստեղծելու մասին, ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն:

Սա հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Ինչ վերաբերում է իրանական գազի ծավալների առաջիկա եռապատկմանը, ապա դա ուղղակի կապ ունի նաև Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման հետ, որի  կառուցումից հետո երկու երկրների միջև էլեկտրէներգիայի փոխանակումը ևս շեշտակի կավելանա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ունի էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, և թե՛ Վրաստանի հետ, ինչը լուրջ առավելությունն է տարածաշրջանում, Հայաստան-Վրաստան  և Հայաստան- Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը զուգընթաց, Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը կթևակոխեն որակական նոր հարթություն:

Ուստի ակնկալվում է, որ այս և նմանատիպ միջոցառումների շնորհիվ կմեծանա տարածաշրջանում ՀՀ էներգետիկ դերակատարությունը, բացի դրանից, ներքին և արտաքին շուկաներում լրացուցիչ էլեկտրաէներգիայի և գազի իրացումը կնպաստի պետական բյուջեի տնտեսական ցուցանիշների և հարկային մուտքերի ավելացմանը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67