Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
23/08/2016 18:52
Կիսվել

Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում:

2016 թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ 10 հա տարածքում:

«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2015թթ. ընթացքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 232,7 հա տարածքում: Նշված պայմանագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն նաև 2016թ. աշնանը:

Անդրադառնալով անտառպահպանության ոլորտում կատարված աշխատանքներին` Մարտուն Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ 2016թ. հունվարի 1-ից հունիսի 30-ի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել է 68 անտառխախտման արձանագրություն 420 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: Կազմված արձանագրություններից 21-ն ուղարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ` անտառխախտողներին հայտնաբերելու և համապատասխան ընթացք տալու նպատակով, իսկ 47 արձանագրություն` ՀՀ բնապահպանական պետական տեսչության մարզային բաժիններ:

2016թ. առաջին կիսամյակի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում արձանագրվել է հրդեհի 15 դեպք` 16,06 հա ընդհանուր տարածքով, որից 9,74 հա` անտառածածկ, իսկ 6,32 հա ոչ անտառածածկ տարածքի վրա:

Հրդեհները մարվել են մասնաճյուղերի, մարզային փրկարարական ծառայությունների աշխատակիցների և համայնքների ազգաբնակչության համատեղ ուժերով:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` հրդեհների արդյունքում ծառերին վնաս չի պատճառվել, այրվել է միայն խոտածածկը:

Ապօրինի հատումների կանխարգելման և նվազեցման նպատակով ոլորտի առաջնահերթ խնդիրների ցանկում Մարտուն Մաթևոսյանն առանձնացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի վերազինման հարցը, անտառի պահպանության գործառույթի տարանջատման անհրաժեշտությունը անտառօգտագործումից, ինչի վերաբերյալ մինչև սեպտեմբեր առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն:

Մարտուն Մաթևոսյանը հավելել է, որ անհրաժեշտ է ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները և հաշվի առնելով այլ երկրների փորձը (Վրաստան, Ալբանիա և այլն)՝ օրինականորեն ապահովել անտառամերձ համայնքների բնակչության կողմից օգտագործվող վառելափայտի ծավալները՝ սահմանելով մատչելի գներ:

Բանախոսը նաև նշել է, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում` ապօրինի մթերված փայտանյութը և դրանից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափն ավելացնելու միջոցով: Ներկայումս այն հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով, առաջարկվում է այն հաշվարկել սահմանված գների հնգապատիկի չափով:

Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվացնել անտառամերձ համայնքների գազաֆիկացման աշխատանքները, իսկ գազաֆիկացված անտառամերձ համայնքներում` ներդնել էլեկտրաէներգիայի և գազի սակագների զեղչերի մեխանիզմներ, խթանել այլընտրանքային էներգակիրների զարգացումը, ինչպես նաև ապօրինի հատված փայտանյութի տեղափոխումը կանխարգելելու նպատակով հանրապետության մայրուղիներում տեղադրել մշտական հենակետեր:

Մարտուն Մաթևոսյանը կարևորել է անտառապաշպանության նպատակով կամակարգի Սիսիանի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Հրազդանի և Սևքարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառածածկ տարածքներում 2016 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում տերևակեր վնասատուներով (ոսկետուտ, երկրաչափ) և հիվանդություններով (ալրացող) վարակված 9210 հա-ի վրա (4890 հա միայն վնասատուներով վարակված, 4320 հա վնասատուներով և հիվանդություններով համատեղ վարակված,) ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքների իրականացումը:

Պարոն Մաթևոսյանի խոսքով` 2016թ. հուլիսի 31-ի դրությամբ իրացվել է 1570 խմ շինափայտ, 13658 պխմ վառելափայտ, 181 խմ տախտակ: Թափուկից մթերվել և անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է 11518 խմ վառելափայտ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև միջազգային համագործակցություն շրջանակում իրականացվող ծրագրերին և դրանց ներքո իրականացվելիք աշխատանքներին:

Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս իրականացվում է «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի երկրորդ փուլը (ENPI-FLEG-II): Ծրագիրն ունի երեք բաղադրիչ.

– ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների խթանում,

– անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման մասին հանրության իրազեկության բարձրացում,

– FLEG գործընթացում մասնավոր սեկտորի ներգրավում:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջոցով:

FLEG ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է անտառային օրենսդրության ուսումնասիրություն, որի ավարտից հետո կներկայացվեն առաջարկություններ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ:

«Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.

– 4932 հա անտառային դեգրադացված հողերի վերականգնում՝ բնական վերաճին նպաստելու միջոցով

– 1000 հա անտառային արոտավայրերի վերականգնում՝ կայուն կառավարումն ապահովելու և անտառներում արածեցման ծավալները նվազեցնելու նպատակով

– 11 անտառտնտեսությունների անտառկառավարման պլանների վերանայում:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական և Մեղրաձոր պետական արգելավայրում իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ: Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից (GIZ) ներդրվում է անտառկառավարման տեղեկատվական համակարգ (FIMS), որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկատվություն:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91