Հայաստանում ավտոմոբիլային մարտկոցների արտադրությունը կրճատվել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 8 340 ավտոմոբիլային մարտկոց։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները կրճատվել են 48.7%-ով։
Միևնույն ժամանակ մեծ հզորությամբ տրանֆորմատորների արտադրությունը կրճատվել է 27.3%-ով և կազմել 16 հատ, իսկ էլեկտրաշարժիչների արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով և կազմել 756 հատ։