Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կարեն Կարապետյան. պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը
22/09/2016 16:02
Կիսվել

Կարեն Կարապետյան. պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց պետական գերատեսչությունների աշխատողների ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց` մի քանի ամիսների փորձնական քայլերը ցույց են տվել, որ պետք է որոշակի փոփոխություններ արվեն։ Գնումներն արվելու են մեկ հարթակից, գնումների մասին որոշումը հաստատելու է տվյալ աշխատակազմի ղեկավարը, այն լինելու է բաց, թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի:

«Առաջարկվել են մի քանի կանոններ ուղիղ չվերթի և այլ տարբերակների վերաբերյալ: Օրինակ՝ եթե ուղիղ չվերթով հնարավոր է գնել ամենաէժան տոմսից մինչև 40 տոկոս ավելի թանկ տոմս, ապա առաջարկվում է գնել, օրինակ, այդ տոմսը և դա կհամարվի ընդունելի: Մի շատ կարևոր փոփոխություն ևս տեղի է ունեցել, երբ համակարգի միջոցով պարզ է դառնում, թե որ տոմսերն են ընդունելի, ցանկացած անձ իրավունք ունի քարտով անմիջապես այդ ընկերությունից գնել այլ տոմս, եթե այն ավելի էժան է: Ժամանակահատվածի վերաբերյալ փոփոխությունում հետևյալ կարգն է առաջարկվել. նախարարների համար սպասելաժամանակը սահմանվում է պլյուս, մինուս երեք ժամ, տեղակալների համար՝ պլյուս մինուս վեց ժամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այս համակարգը բավականին բարդ է և նշեց, որ կառավարությունը բավականին բարդ մեխանիզմներ է ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնի: «Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- նշեց վարչապետը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08