Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզ
01/11/2016 11:33
Կիսվել

Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից մթերել են շուրջ 1100 տոննա կաթ, մթերման գինը 150 դրամ է, պարտքեր չունեն:

Կաթի մթերման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար նախարարն առաջարկել է տեղում հիմնել սառնարանային տնտեսություն, որտեղ կհավաքագրվի մոտակա համայնքների փոքր ֆերմերային տնտեսությունների արտադրած կաթը: Միաժամանակ նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերել սարքավորումների տրամադրման հարցում:

Այնուհետև նախարարն ուղևորվել է 2014 թվականին Նոր Գեղի համայնքում հիմնադրված «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ ջերմոցային տնտեսություն: Ընկերության հիմնադիր Ռուդոլֆ Մարգարյանը նշել է, որ ելակի արտադրության կազմակերպ­ման համար Հոլանդիայից ներկրել են «Ալբիոն» սորտի բուսակներ, որոնց մեկ բույսից տարվա ընթացքում հնարավոր է ստանալ մինչև մեկ կիլոգրամ բերք: Արտադրանքը սպառվում է Հայաստանում և արտահանվում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է Առինջ համայնքում գտնվող «Մուլտի Ագրո» մեղվաբուծական գիտական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ջերմոցային տնտեսության աշխատանքներին: Նախարարը զրուցել է գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի և աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են մեղվաբուծությանն առնչվող հարցեր, ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նախարարի հաջորդ կանգառը Մայակովսկի համայնքի «Զոր» ՍՊԸ-ում էր, որը շահագործման է հանձնվել 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին: Մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն այստեղ սպանդի են ենթարկվել 31800 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, ստացված մսեղիքը առաքվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախարարը հետաքրքրվել է` արդյոք ի վիճակի են  մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարել` բակային մորթը սահմանափակելու  վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ մարզում առկա են հինգ սպանդանոցներ, որոնցից երեքն այս պահին գործում են, ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում Կոտայքի մարզում կարող են անհրաժեշտ գլխաքանակի մորթ իրականացնել:

Նախարարի հարցին ի պատասխան` սպանդանոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հավելել է, որ սպանդի ենթակա կենդանին սպանդանոց և այնուհետև միսը խանութներ տեղափոխելու ծառայությունը և ծախսերը նույնպես պատրաստ են հոգալ:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է  մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին համայնքապետեր և ֆերմերներ, մարզում գործող սպանդանոցների տնօրեններ:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այսօր նպատակ ունի վերանայել ոլորտում գործող քաղաքականությունը, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է Կոտայքի մարզին, ես տպավորված եմ այստեղ գրանցված ցուցանիշներով, բայց համոզված եմ, որ մարզն ունի զարգացման ավելի մեծ ներուժ: Այսօրվա հանդիպման նպատակն է վեր հանել առկա խնդիրները և քննարկել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել պետությունը, որպեսզի մարզը շարունակի զարգանալ և բարձրանա աշխատանքի արդյունավետությունը», – նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը մատնանշել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ խնդիրները, մասնավորապես, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման, ջրարբիացման համակարգերի ներդրման, մթերումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախարարն ընդգծել է նաև սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով բակայինից սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը:

ՀՀ կառավարության ծրագրով  նախատեսվում է 2017 թվականից սկսած մինչև 2021 թվականը փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի, այժմ կազմակերպվում են քննարկումներ համապատասխան աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ խնդիրներ, ներկայացվել առաջարկներ ագրարային ոլորտի բարելավման և հետագա զարգացման վերաբերյալ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69