Կարեն Կարապետյան. Աշտարակ Կաթի խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են
Հայաստանի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Աշտարակ կաթ» ընկերության խնդիրներին լուծում տալու հարցը: ՀՀԿ համագումարից մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք քննարկում ենք այդ հարցը: Անպատճառ անդրադառնալու ենք ընկերության խնդիրներին, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ինչ որ մարդիկ ընկերությունն արհեստական սնանկացնում են հետագայում ձեռք բերելու համար, Կարեն Կարապետյանը պատասխանեց «Համոզված եմ ուղղակի, որ նման բան չկա»: