Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
06/12/2016 17:06
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:

Ընդգծելով Հայաստանում առկա մեծ ներուժը գյուղատնտեսության ոլորտում և հաջող ու արդյունավետ համարելով ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` պարոն Յելեն հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

«Մենք հիմա կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ակնկալում ենք միջազգային կառույցների և արտասահմանյան գործընկերների, այդ թվում` նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությունը», – իր հերթին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` հատկապես կարևորելով ինտենսիվ այգիների հիմնման, բնական պաշարների խնայողաբար օգտագործմամբ ձկնաբուծության զարգացման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ստորագրվել է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը» համաձայնագիրը, որով ՊԳԿ-ն աջակցություն կցուցաբերի ֆերմերների, անտառային տնտեսության մեջ զբաղվածների և ձկնաբույծների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանը:

«Մենք կարևորում ենք փոքր ֆերմերների և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների դերը Հայաստանում, և համաձայնագիրը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այս խմբերի աջակցությանը: Միաժամանակ այս համաձայնագիրը կօգնի երկրին պահպանել բնական ռեսուրսները և բարելավել աղետներին արձագանքելու դիմակայունությունը» – նշել է պարոն Յելեն:

Համաձայնագիրը պատրաստվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, պետական այլ կառույցների, դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների, ներառյալ՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91