Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Պետգույքի կառավարման վարչությունը դիտարկում է պետական  210 ընկերության ֆինանսատնտեսական վիճակը
06/02/2017 14:51
Կիսվել

Պետգույքի կառավարման վարչությունը դիտարկում է պետական 210 ընկերության ֆինանսատնտեսական վիճակը

Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության 2004թ նոյեմբերի 18 թիվ 1844-Ն որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության  պետական կառավարման  32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Դիտարկումները ներառում են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, լիցենզիաների և գույքի օգտագործման այլ իրավունքների, ինչպես նաև եկամուտների և ծախսերի մասին տեղեկատվությունը:

Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն և ֆինանսների նախարարություն: Պարբերաբար ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է պարզաբանումներ ներկայացնել մոնիտորինգի արդյունքում իրենց ենթակայության ընկերությունների ցուցանիշների վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ՝ հիմք են ընդունվում կազմակերպության վնասով կամ շահույթով աշխատելու հանգամանքը, ինչպես նաև մի շարք հաշվարկվող գործակիցներ,  ինչպես նաև`դիտարկվում է եկամուտների և ծախսերի  հարաբերակցությունը:

Ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքում Վարչությունն ըստ իրավիճակի, առաջարկություններ է ներկայացնում ընկերությունների՝

– կառավարման արդյունավետության և գործարար ակտիվության բարձրացման,
– կանոնադրական կապիտալի նվազեցման,
– սահմանված կարգով լուծարման,
– հիմնական գործունեության վերանայման,
– բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասով:

Մասնավորապես, ՀՀ կառավարությունը 2015թ հունվարի 15-ի ընդունել է «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 41-Ա որոշումը, որով ՀՀ մարզպետարանների ենթակայության 152 ՓԲԸ վերակազմակերպվել են ՊՈԱԿ-ի/ պետական ոչ առևտրային կազմակերպություն/, ինչը թույլ է տալիս սոցիալական խնդիրներ լուծել` պետական բյուջեից խնայողություն կատարելով:

2016թ առաջին կիսամյակի տվյալներով պետական մասնակցությամբ 210 կազմակերպությունների մոնիտորինգ է իրականացվել: Հիշեցնենք, որ համաձայն Հաշվապահական հաշվառման  մասին ՀՀ օրենքի, տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության ամփոփումը կատարվում է մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը:

Ցանկում  ընկերությունների թվով առաջատարը Առողջապահության նախարարությունն է՝ համակարգում գործող 22 ընկերությամբ: ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ 21 ընկերություն է, նույնքան՝  Շիրակի մարզպետարանի:

Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ կա 15 ընկերություն, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ 13: Առնվազն 3 ընկերություն է գործում յուրաքանչյուր  մարզպետարանի ենթակայությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս անդրադարձել է պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության խնդրին, հանձնարարել ՊԳԿ վարչությանը` դիտարկումների հիման վրա վեր հանել անարդյունավետ գործող ընկերությունների ցանկը, արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաև ընկերություններից սեղմ ժամկետում գործարար ծրագրեր պահանջել:

Պետական գույքի կառավարման վարչությունը պետք է սահմանված ժամկետում գնահատի ներկայացվելիք գործարար ծրագրերը, ամփոփի ընդհանուր պատկերն ու բովանդակային առաջարկություններ ներկայացնի ՀՀ վարչապետին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59