Կսահմանվեն արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախները և հայտանիշերը
Այսօր կայացած կառավարության նիստի սկզբում գործադիրի ղեկավարի հանձնարարականներից մեկը վերաբերել է դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը:
«Մենք Արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվել ենք՝ ինչպես անել, որ տնտեսական բաղադրիչի գործոնը դիվանագիտական կորպուսում ակտիվանա»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարել է 1-շաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն՝ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից ակնկալվող տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով: