Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
2017թ. հունվարին Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.5%-ով
27/03/2017 19:06
Կիսվել

2017թ. հունվարին Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.5%-ով

Արցախի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 15.5 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները, հունվարին նախորդ ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 42.9 տոկոսով:

2016 թվականի հունվար-դեկտեմբերին ԱՀ ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 229 մլրդ 651.6 մլն դրամ: Այն նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 9.2 տոկոսով:

ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 58 մլրդ 999.5 մլն դրամ, այն 2015 թվականի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 9.7 տոկոսով: Առևտրի շրջանառության ծավալը կազմել է 99 մլրդ 559 մլն դրամ` նվազելով 12.6 տոկոսով: Ծառայությունների ծավալն ավելացել է 3.7 տոկոսով` կազմելով 53 մլրդ 946.8 մլն դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68 մլրդ 467.6 մլն դրամ` աճելով 7.4 տոկոսով:  Շինարարության ծավալը նվազել է 9 տոկոսով և կազմել 45 մլրդ 655.8 մլն դրամ: Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 337 մլն 965.5 հազար ԱՄՆ դոլար, որը 2015-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 7.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն ավելացել է 30.6 տոկոսով` կազմելով 81 մլն 106.3 հազար դոլար: Իսկ Արցախի Հանրապետություն է ներմուծվել 256 մլն 859.2 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն Արցախում կազմել է 152 հազար 707 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով:

Իսկ սպառողական գների ինդեքսը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսով:

Արցախի Հանրապետության բնակչության դրամական եկամուտները 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 161 մլրդ 631 մլն դրամ` աճելով 3.6 տոկոսով: Բնակչության դրամական ծախսերը կազմել են 155 մլրդ 649.4 մլն դրամ` ավելանալով 3.3 տոկոսով:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25