Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը
07/04/2017 16:37
Կիսվել

Կայացել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովը

Ապրիլի 7-ին Երևանում, Անի Պլազա հյուրանոցում, կայացել է Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը նվիրված աշխատաժողով։ Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել և քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիտորինգին և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Բյուջետային աջակցությունը Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարևոր գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել: Նա նաև հավելել է, որ միջոցառման նպատակը Բյուջետային աջակցության, մասնավորապես դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացմանն ու համակարգմանն առնչվող գործընթացների բարելավումն ու հետագայում ծրագրերի իրականացման շրջանակներում հնարավոր ռիսկերի նվազեցումն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը, շահագրգռված է, որպեսզի ինչպես Բյուջետային աջակցության, այնպես էլ Եվրոպական միության աջակցության մյուս գործիքների կիրառումը Հայաստանում լինի հնարավորինս արդյունավետ։

ԵՄ փորձագետ Օլիվիե Վանդենբուշը մասնակիցների հետ քննարկել է աջակցության ծրագրավորմանը, նախապատրաստմանը, Բյուջետային աջակցության ծրագրերի իրականացման և մոնիթորինգի փուլերում ի հայտ եկող ռիսկերին և դրանց նվազեցմանն ուղղված քայլերին, մոնիթորինգի գործընթացի շրջանակներում շահառուների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խմբային վարժություններ՝ մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների և այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության աջակցությամբ:

Բյուջետային աջակցության գործիքի միջոցով Եվրոպական Միությունն աջակցում է գործընկեր երկրի բարեփոխումներին։ Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված գումարները ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են շահառու երկրի պետական բյուջե: Նախատեսված գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակներում ամրագրված պարտավորությունները երկրի կողմից իրականացնելուց հետո, իսկ պարտավորությունների իրականացման կատարողականը գնահատվում է համապատասխան անկախ փորձագիտական առաքելության կողմից:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90