Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱՄՀ. 2017թ.-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 3%-ով
12/04/2017 17:31
Կիսվել

ԱՄՀ. 2017թ.-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 3%-ով

Արժույթի միջազգային հիմնադրամը 2017թ. Հայաստանի համար 3 տոկոսին մոտ տնտեսական աճ է կանխատեսում: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին ընդգծեց, որ վերջին դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության մակարդակը բավականին բարձր է: «Ուստի մենք կանխատեսում ենք, որ 2017թ. կարձանագրվի 3 տոկոսին մոտ տնտեսական աճ, իսկ գնաճը կարագանա և տարեվերջին կմոտենա 2 տոկոսի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հոսեին Սամին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ տարվա կտրվածքով ռիսկերը կարող են մեծ լինել: Հուսեին Սամին հիշեցրեց, որ 2016թ. առաջին երկու եռամսյակներում ևս երկրում տնտեսական ակտիվության մակարդակը բարձր է եղել, սակայն ցածր է եղել երրորդ և չորրորդ եռամսյակներում, ինչի հետևանքով երկրի տնտեսական աճը գրեթե մոտ է եղել զրո տոկոսի:

Հուսեին Սամին նկատում է, որ Հայաստանը, 2014թ. սկսած,  կրում է արտաքին ցնցումների ազդեցությունը: «Մասնավորապես, էականորեն նվազել են արտերկրից դրամական փոխանցումները, և պղնձի միջազգային գները, որը Հայաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից  է: Այս երկուսի նվազումն ազդել է երկրի գնողունակության և հայաստանցիների գնողունակության վրա: Արդյունքում թույլ է եղել ներքին պահանջարկը, որը ներառում է ներդրումը և ներքին սպառումը: 2016թ. նվազել են և ներքին ներդրումները, և ներքին սպառումը:

Նրա խոսքով՝ այդ ամենի արդյունքում 2016թ. արձանագրվել է ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ, որն ուղեկցվել է գնանկումային ճնշումներով, որոնք պայմանավորված են եղել թույլ ներքին պահանջով: Ցնցումները և ավելի ցածր տնտեսական ակտիվությունն ազդել են նաև պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների վրա: 2016թ. պետական եկամուտները նախատեսվածից ցածր են եղել, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորված կապիտալ ծախսերն ավելի շատ են կատարվել:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45