Տնտեսական

USD BUY - 398.00+1.00 USD SELL - 401.00-3.00
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2609.50+0.75 COPPER - 9111.50+1.32
LME:  NICKEL - 16015.00+2.05 TIN - 28824.00+0.88
LME:  LEAD - 2079.50+0.17 ZINC - 3095.50+0.62
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39276.39+0.07 TOPIX - 2740.60-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 19742.46-0.02 SSEC - 3364.65-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
04/12/2024  CBA:  USD - 402.72+3.13 GBP - 510.09+4.09
04/12/2024  CBA:  EURO - 422.90+2.73
04/12/2024  CBA:  GOLD - 34190.47+246.46 SILVER - 400.15+8.89
2016թ.-ին Արցախի ՀՆԱ-ն աճել է 9.2%-ով
12/04/2017 20:13
Կիսվել

2016թ.-ին Արցախի ՀՆԱ-ն աճել է 9.2%-ով

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն): 2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար կամ 2965.7 Եվրո` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի և 2721.1 Եվրոյի դիմաց: 2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:

Արդյունաբերություն

2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 110.8 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 99.5 տոկոս: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.2%: 2016թ. արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 95.8 տոկոս, ընդ որում՝ աճ արձանագրվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում, համապատասխանաբար` 8.6 և 1.4 տոկոսներով:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016թ. փաստացի գներով կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.4 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի (26.4տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.2 տոկոսային կետով հացահատիկային և հատիկաընդեղենային, 2.1 տոկոսային կետով՝ բանջարեղենի և 0.4 տոկոսային կետով կերային մշակաբույսերի արտադրության տեսակարար կշիռները: 2016թ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, ՄԵԱ` 16.6 տոկոսով և թռչուններինը` 8.3 տոկոսով:

Շինարարություն

2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը: Շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ և պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին: Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի և 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

Արտաքին առևտուրը

ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

Սպառողական շուկա

2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին: 2016թ. առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 12.6 տոկոսով: 2016թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդ դրամ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 590.0 հազ. դրամ: 2016թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 53.9 մլրդ դրամ, 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.7 տոկոսով: 2016թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36.8, 16.9, 10.2 տոկոս:

Գներ

ԼՂՀ սպառողական շուկայում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: ԼՂՀ-ում 2016թ. դեկտեմբերը 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:

Բնակչության դրամական եկամուտներ և ծախսեր

Բնակչության դրամական եկամուտները 2016թ. կազմել են 161.6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.3 տոկոսով: Բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալից 2016թ. ապրանքների գնման և ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 117.7 մլրդ դրամ (72.8 տոկոս), պարտադիր վճարումների և կամավոր մուծումների վճարման համար՝ 7.0 մլրդ դրամ (4.3 տոկոս): Փաստորեն, բնակչության դրամական եկամուտները 6.0 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը: Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով: 2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով: Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը:

Ֆինանսներ և դրամաշրջանառություն

ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն նվազել են 1.8 տոկոսով: 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի(մասնաճյուղերի), վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 %ով: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավադները կազմել են 74.5 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.0 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22.0 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 19.0 տոկոսը ցպահանջ են, 81.0 տոկոսը` ժամկետային: Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:

Ժողովրդագրություն

2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածների թիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ:

04/12/2024
դրամ
Դոլար (USD)
402.72
+3.13
Եվրո (EUR)
422.90
+2.73
Ռուբլի (RUR)
3.85
+0.10
Լարի (GEL)
141.56
+1.60
34190.47
+246.46
Արծաթ
400.15
+8.89