Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՊԵԿ. նախազգուշացումներին չարձագանքողներին սպասվում է խիստ հսկողություն
14/04/2017 17:23
Կիսվել

ՊԵԿ. նախազգուշացումներին չարձագանքողներին սպասվում է խիստ հսկողություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը: «Բիզնեսին առաջարկվել է ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից»,-նշել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոմիտեն որոշում է կայացրել ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին: Այսօր արդեն՝ փոքր և միջին բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ հանդիպմանը, ՊԵԿ-ն ամփոփել է կատարված աշխատանքը:

Արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք արտացոլվել են ինչպես 2016թ., այնպես էլ այս տարվա եռամսյակի մուտքերում: Այդուհանդերձ կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել իրականացվող աշխատանքներում: «Հակառակ ՊԵԿ-ի հորդորներին՝ պետք է փաստենք, որ տարբեր ոլորտներում դեռևս շարունակական բնույթ են կրում իրավախախտումները, որոնց հարցում կոմիտեն հետևողական է լինելու՝ տալով քրեաիրավական կամ վարչաիրավական գնահատական»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:

Ծախսերի ուռճացման, թաքցվող շրջանառության, գների թերհայտարարագրման, ՀԴՄ շահագործման կանոնների խախտման ռիսկերը բացահայտելու նպատակով այսուհետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ: «Անփաստաթուղթ ապրանքաշրջանառությունը բացառելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվելու առևտրի կազմակերպման վայրերում: Ընդ որում, ՀԴՄ կտրոնը չի համարվելու ուղեկցող փաստաթուղթ»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը վստահեցրել է, որ կոմիտեն մշտապես դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ իրականացնելով հասցեական հսկողություն՝ բոլորի համար ապահովելով հավասար մրցակցային միջավայր. «Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափել շարունակող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես խոստացել էինք, առաջիկայում իրականացվելու են շատ խիստ հսկողական միջոցառումներ»: Միաժամանակ Կարեն Բրուտյանը վստահեցրել է՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու օրինապահ հարկ վճարողների գործունեությանը:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78