Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հովհաննես Ազիզյան. 2017-ին Հայաստանում կկատարվի մոտ կես միլիարդ դոլարի ներդրում, կստեղծվի 6215 նոր աշխատատեղ
19/04/2017 16:55
Կիսվել

Հովհաննես Ազիզյան. 2017-ին Հայաստանում կկատարվի մոտ կես միլիարդ դոլարի ներդրում, կստեղծվի 6215 նոր աշխատատեղ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ապրիլի 19-ին կայացել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է ներդրումային քաղաքականության ուղղությամբ նախարարության կողմից իրակականացված աշխատանքը։

Համառոտ տեղեկանք 6 ամսվա ընթացքում ներդրումային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքի վերաբերյալ

Վերջին վեց ամսվա ընթացքում ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման աշխատանքներն ընթացել են հետևյալ ուղղություններով.

Նախաձեռնվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրության նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից վերջերս ներկայացվել են այդպիսի 62 ծրագրեր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ․ կկատարվի 471.6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվեն 6215 նոր աշխատատեղեր: Առ 01.04.2017թ․ իրականացվել է շուրջ 63.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել են 1807 նոր աշխատատեղեր:

Մեկնարկել է ներդրումային ծրագրերի հարթակը: Այժմ հարթակում առկա են տարբեր ոլորտների 50 ներդրումային ծրագրեր` 2.7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:

Աշխատանքներ են իրականացվել ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ: Համագործակցություն է սկսվել 4 ներդրումային ընկերությունների և ֆոնդերի հետ: Աշխատանքներ են տարվում հայ-ռուսական, հայ-էմիրաթական և համահայկական ներդրումային ֆոնդերի ստեղծման ուղղությամբ:

Աշխատանքներ են իրականացվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման ուղղությամբ: Մշակվել է ծրագիրը, գտնվել ներդրողը, ընդունվել է ԱՏԳ ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը և ստորագրվել պայմանագիր կազմակերպչի հետ: Արդյունքում կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմի շուրջ 80-100 մլն դոլար:

Վերջին ամիսներին աշխատանքներ են իրականացվել ՀՀ ներդրումային հնարավորությունները և բարենպաստ միջավայրը այլ երկրներում ավելի արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ: Այսպես, տեղի են ունեցել հայ-իրանական, հայ-էմիրաթական, հայ-ֆրանսիական համաժողովները:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02