Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀՀ կառավարություն. Պետգնումներ՝ 70 մլն դրամից բարձր գնումներում դրվել է պարտադիր բանկային երաշխիքի պահանջը
04/05/2017 16:32
Կիսվել

ՀՀ կառավարություն. Պետգնումներ՝ 70 մլն դրամից բարձր գնումներում դրվել է պարտադիր բանկային երաշխիքի պահանջը

Կառավարությունը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը և ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Ըստ այդմ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգը կհամապատասխանեցվի «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Այսպիսով, կկարգավորվեն, մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Կսահմանվեն նաև «փոխկապակցված անձինք» հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները, կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրենքով նախատեսվել են մի շարք փոփոխություններ գնումների գործընթացում, պարզեցվել են ընթացակարգերը: Ըստ նախարարի, մասնավորապես, փոփոխությունների է ենթարկվել երաշխիքի ինստիտուտը. պետության կարիքների համար գնումներում ներդրվել են ռիսկերի կանխարգելիչ մեխանիզմներ՝ տնտեսվարողների համար խնդիրներ չստեղծելով: «Նախ տարանջատել ենք 70 մլն դրամ և դրանից բարձր գնումները: 70 մլն դրամից բարձր գնումներում մենք դրել ենք պարտադիր բանկային երաշխիքի պահանջը»,-նշել է նախարարը: Վարդան Արամյանը ընդգծել է, որ կարգի նպատակը գնումների գործընթացում թափանցիկության, պատասխանատվության բարձրացումն է: Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է լինել ուշադիր և չդնել այնպիսի պայման, որը կբերի ծառայության գնի թանկացման: Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ պաշտպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել են պաշտպանության նախարարության պահանջների համար գնումների հատուկ կարգ հաստատելու հարցը, որպեսզի մեր ֆերմերները կարողանան ուղղակիորեն մասնակցել այդ գործընթացին: «Մեր հիմնական նպատակն առավելագույն ցածր գնով առավելագույն որակյալ ապրանք և ծառայություն ձեռք բերելն է»,- ի պատասխան նշել է Վարդան Արամյանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88