Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հայաստանում դոլարայնացման մակարդակը նվազել է
17/05/2017 21:42
Կիսվել

Հայաստանում դոլարայնացման մակարդակը նվազել է

Հայաստանում տարիների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականության արդյունքում է հնարավոր եղել մեղմել դոլարայնացման մակարդակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով 2017 թվականի առաջին եռամսյակում 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ դոլարայնացման մակարդակի նվազումը: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը 2017 թվականի մարտի վերջին կազմել է 48.7 տոկոս՝ 2016 թվականի մարտի վերջի 53.4 տոկոսի դիմաց։

Մանասերյանն ակնհայտ համարեց դրամի հանդեպ պահանջարկ ձևավորելու հարցում որոշակի միջամտության և գործիքների անհրաժեշտությունը: ԿԲ-ն դոլարայնացման մակարդակի նվազեցումն իրականացրել է այդ գործիքների միջոցով, ավելի հրապուրելի դարձնելով դրամով ավանդների դիմաց տրվող տոկոսադրույքները:

«Միշտ չէ, որ պահանջարկ կար դոլարով վարկեր վերցնելու: Տարբեր գործոններով է պայմանավորված դոլարայնացման մակարդակի նվազեցումը: Սա նպատակային քաղաքականություն էր, որի արդյունքում հնարավոր էր ակնկալել նման ցածր ցուցանիշ»,-ասաց տնտեսագետը:

Մանասերյանը նաև բացատրեց, որ փողի այն զանգվածը, որը կա շրջանառության մեջ, պետք է հավասար լինի շրջանառության մեջ եղած ապրանքների քանակությանը: Եթե այն խախտվում է, այսինքն` ավելի շատ է փողի զանգվածը` հանգեցնում է ինֆլյացիայի, իսկ հակառակ դեպքում առաջացած դեֆիցիտը խոչընդոտ է հանդիսանում տնտեսության զարգացման համար: Եթե ռեզիդենտների արտարժույթային ավանդների քանակությունն ավելանում են նախատեսված ձևով, ապա կարող են հանգեցնել որոշակի տատանումների ու ցնցումների, որոնք չեն կարող կանխատեսելի լինել: «ԿԲ-ն պետք է հստակ վերահսկողություն ունենա և վերահսկելիս պետք է հենց այն մեխանիզմները լինեն, որոնք կանխատեսելի կլինեն, անգամ չնախատեսված դեպքերում: Երբ ավանդատուները հետ են վերցնում իրենց ավանդները, ապա այդ դեպքում նույնպես ավանդներ և փողի զանգված հարաբերակցությունը պետք է լինի կառավարելի»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը:

ԿԲ տվյալներով՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը մեկ տարվա ընթացքում 63.4%-ից նվազել է մինչև 58.8%: Դոլարայնացման մակարդակը նվազել է նաև արտարժույթով ցպահանջ ավանդների գծով։ Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում 55.7%-ից նվազել է մինչև 50%։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում նախորդ տարվա մարտի 75.1 տոկոսից այս տարվա մարտին նվազել է մինչև 70.1 տոկոս:

2.5 տոկոսային կետով նվազել է նաև վարկերի դոլարայնացման մակարդակը։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը 66.7 տոկոսից նվազել է մինչև 64.2 տոկոս:

Տնտեսագետ Արամ Կայֆաջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այս հանգամանքը պայմանավորեց դրամի կայունությամբ և իհարկե դրամի նկատմամբ արտարժույթների բարձր տոկոսադրույքներով:

«Այսինքն` այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր պահում էին իրենց ռեսուրսները դոլարով, պատկերացրեցին, որ շատ քիչ եկամուտ է ակնկալվում դոլարից, ինչ գործարք էլ լինի` պարտատոմսեր, ավանդներ, թե ուղղակի ընթացիկ հաշիվներ` դրամն ավելի շատ եկամուտ է ապահովում: Դրամն իր կայունությունը պահպանեց վերջին մեկ տարվա ընթացքում և իհարկե ամեն ինչ կախված է նաև սպասումներից: Մարդկանց մեծամասնությունը 2017 թվականին ունի լավ սպասումներ: Դրանք կապված են ներդրումների, զբոսաշրջիկների ներհոսքի և տրանսֆերտների աճի հետ, ինչպես նաև հույսեր կան, որ գյուղատնտեսական տարին հաջող կլինի` ըստ այդմ արտահանումը կաճի: Այսինքն` դրանցով պայմանավորված նաև սպասումները դրամի նկատմամբ կայուն են»,- ասաց նա` հավելելով, որ սպասումներ կան մինչև օգոստոս դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի 480 ցուցանիշի առումով:

2015 թվականի մարտի վերջին ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 51.6%, 2014 թվականի մարտի վերջին 48.1%, իսկ 2013-ի մարտին` 47.4%, 2012-ի մարտին` 43%։

Ինչպես երևում է վերջին հինգ տարիների ընթացքում դոլարայնացման ցուցանիշները եղել են վայրիվերումների մեջ: Սակայն 2017 թվականի մարտին արձանագրված ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցության, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշռի և  ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշռի ցուցանիշները 5 տարիների մարտի ընթացքում եղել են ամենացածրը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37