ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 96 875 ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ըստ նախանական տվյալների 2009թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում միջին ամսական աշխատավարձի չափը աճել է 13.2%-ով և կազմել է 96 875 դրամ: Սույն տարվա առաջին եռամսյակի տվյալներով այս գործակիցը աճել էր 14.5%-ով և կազմել էր 96 297 դրամ: Ապրիլ ամսին, մարտի հետ համեմատած, միջին անվանական աշխատավարձի չափը աճել է 3.2%-ով:
Հիշեցնենք, որ միջին անվանական աշխատավարձի չափի կտրուկ անկում գրանցվել էր այս տարվա հունվար ամսին, երբ 2008թ.-ի դեկտեմբերի հետ համեմատած այն նվազել էր 22.3%-ով: