Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
Կարեն Վարդանյան. ԴիջիԹեք 2017-ի այս տարվա հիմնական ուղղություններն են ռազմարդյունաբերությունը, անվտանգությունը
23/05/2017 12:24
Կիսվել

Կարեն Վարդանյան. ԴիջիԹեք 2017-ի այս տարվա հիմնական ուղղություններն են ռազմարդյունաբերությունը, անվտանգությունը

10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Համաժողովը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ֆորումի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կհայտարարվի Երևանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մասին։ Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն նախապատրաստական աշխատանքները, կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական և տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։

«Անդրադարձ է կատարվելու նաև պետգնումների գործընթացին, պետգնումներին հայկական ընկերությունների մասնակցության խնդիրներին։ Համագործակցելով Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ համաժողովին մի մեծ հատված կնվիրենք զբոսաշրջությանը։ Տեղի կունենան մի շարք պրոբլեմային քննարկումներ, որոնց կհետևեն նաև տուրիզմի բնագավառում հայկական ընկերությունների պրոդուկտների ցուցադրություններ»,-ասաց Կարեն Վարդանյանը։

Բիզնես համաժողովի շրջանակներում անդրադարձ կլինի նաև վերականգնվող էներգիայի և բնապահպանության խնդիրներին։

Կարեն Վարդանյանը նկատեց, որ և անհատների, և բիզնեսի կողմից սկսել են ավելի շատ օգտագործել ՏՀՏ տեխնոլոգիաներ, սակայն ցավոք բիզնեսում որոշ խոշոր ձեռնարկությունները մրցակցությունից դուրս են, և այդ բիզնեսներն առանձնապես չեն ավտոմատացվում։ Եթե ավտոմատացնում են, ապա դա ավելի շատ կրում է ֆինանսական կորուստներից ապահովագրվելու և ոչ թե զարգացման, արդյունավետության բարձրացման բնույթ։ Վարդանյանի խոսքով, թերևս, կան եզակի բիզնես օրինակներ: Այն ոլորտներում, որտեղ մրցակցությունը մեծ է, ավելի շատ են կիրառվում ՏՀՏ գործիքները։

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26