Աշխարհի ամբողջ անշարժ գույքը գնահատվում է 228 տրլն դոլար
Savills անշարժ գույքի միջազգային գործակալության տվյալների համաձայն աշխարհի ամբողջ անշարժ գույքի ընդհանուր արժեքն այժմ կազմում է մոտ 228 տրլն դոլար։ 2016թ.-ի համեմատ սույն ցուցանիշն աճել է 11 տրլն դոլարով կամ 5%-ով։
Ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն աշխարհի ամբողջ անշարժ գույքի արժեքի 3/4-ը կամ 168.5 տրլն դոլարը բաժին է ընկնում բնակելի տներին և բնակարաններին։ Աշխարհում բնակելի տների և բնակարանների թիվը գնահատվում 2.05 մլրդ՝ 82,000 դոլար միջին արժեքով։
2016թ.-ի համեմատ ամենաշատն աճել են առևտրային տարածքների գները՝ +7%։ Առևտրային տարածքների ընդհանուր արժեքը գնահատվում է 32.3 տրլն դոլար։