Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ադրբեջանական տնտեսության անկումը չի դադարում
23/05/2017 19:41
Կիսվել

Ադրբեջանական տնտեսության անկումը չի դադարում

Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվում է, իսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագիծը, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա, սկզբնական շրջանում եկամտային մեծ մուտքեր չի խոստանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում կախված է ածխաջրածիններից, և  համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների ցածր լինելու պատճառով առաջիկա մի քանի տարիներին այդ երկրի տնտեսությունը չի կարող արագ աճ գրանցել:

Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Service-ը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 1-3 տարիների ընթացքում ( ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա)  Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի:

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում:

Այսպիսով այն, որ ալիևյան վարչակարգը «Շահդենիզ 2» գազային նախագիծը ներկայացնում է, որպես երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոց, այդքան էլ միանշանակ չէ:

Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի  չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա:

Սպասվում էր, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի մի մասը կապահովվի բանկերի կողմից իրականացվող վարկավորմումների եկամտաբերության հաշվին, սակայն Ադրբեջանի խոշորագույն «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի ակտիվները կազմում են Ադրբեջանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, բանկի արտաքին պարտավորությունների անցումը պետությանը, ինչպես նաև երկրի մյուս բանկերի շրջանում առկա անկայուն վիճակը հետաձգում են Ադրբեջանի տնտեսական կայունության վերականգնումը:

Բանկը մայիսի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ պարտատերերի համաձայնության դեպքում արտարժույթով  արտաքին պարտքը փոխարինվելու է երկրի սուվերեն պարտատոմսերով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի ծանր իրավիճակը փրկելու համար Ադրբեջանի կառավարությունը 9,93 մլրդ մանաթի ակտիվներ է գնել, բացի այդ բանկի իրացվելիությունը ապահովելու համար պետությունը բանկում դրել է 1,3 մլրդ դոլարի և 70 մլն մանաթի ավանդ:

2017-ին բանկի կապիտալի բաձրացման նպատակով պետությունը բանկում ներդրել է 600 մլն մանաթի չափով ավանդ, սակայն չնայած այս ամենին բանկը շարունակել է կորցնել իր միջոցները:

Մինչև 2019-ը կատարած հաշվարկով բանկի պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի նման ծանր իրավիճակում հայտնվելու պատճառը եղել են բարձր տոկոսավճարները, մանաթի արժեզրկումը, պետության կողմից բանկի «թունավոր»  ակտիվների ձեռք բերման գործընթացի անավարտությունը:

Միայն 2016-ին բանկը ունեցել է 1,74 մլրդ մանաթի վնաս:

Ադրբեջանի կառավարության կողմից «Միջազգային բանկի» արտաքին պարտավորությունների ստանձնումը մեծ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտների համար: Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` Ադրբեջանի կառավարությունը ստանձնած պարտքը պատրաստվում է վճարել, կամ հարկերի բարձրացման միջոցով, ինչը կհարվածի առանց այն էլ ծանր վիճակում հայտնված ձեռնարկատիրությանը, կամ էլ` երկրի նավթային պետական հիմնադրամի հաշվին,ինչը մեծ հարված կհասցնի նավթային հիմնադրամի պահուստներին:

2014-ից 2016 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 30-40 տոկոսով: 2014-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար, իսկ 2016-ին 38 մլրդ դոլար, այսինքն 2 տարում ՀՆԱ-ն նվազել է 35 մլրդ դոլարով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 25 մլրդ դոլար և 2 տարվա ընթացքում իջել է 9 մլրդ դոլարի:

Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանը առաջիկա տարիներին, ոչ միայն  ՀՆԱ աճ չի գրանցի, այլ 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների` 2014թ-ի  կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանի տնտեսությանը , որի ՀՆԱ-ի 51 տոկոսը կազմում է  նավթային հատվածը, կանգնեցրել է  շարունակաբար խորացող տնտեսական ճգնաժամի մեջ:

Պաշտոնական տվյալներով` 2017-ի առաջին  եռամսյակում Ադրբեջանում փակվել է 9,1 հազար աշխատատեղ, որի մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին` 81 տոկոս:

Ցանկացած 100 փակված աշխատատեղերից 63-ը ֆիզիկական անձինք են:

Տնտեսական ճգնաժամը մեծապես հարվածել է երկրի շինարարության, առևտրի և սպասարկման ոլորտներին:

Գործազրկության ալիքը ամենաշատը հարվածել է երկրի բանկային հատվածի աշխատողներին, միայն 2017-ի առաջին եռամսյակում գործազուրկ է դարձել բանկային հատվածի 650 աշխատող:

Այսպիսով Ադրբեջանում ` որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում:

Արեն Պետունց

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69