2017թ. հունվար-ապրիլին Հայաստանում բամբակյա գործվածքների արտադրությունն աճել է 75%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1.4 տոննա բամբակյա գործվածք։ 2016թ.-ի համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 75%-ով։
Միևնույն ժամանակ, գորգերի և գորգեղենի արտադրությունը նվազել է 39.1%-ով և կազմել 4.2 տոննա։ Գուլպեղեն արտադրությունը նվազել է 17.4%-ով և կազմել 3,835.2 հազար զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 40.6%-ով և կազմել 1,389.9 հազար հատ։