Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Հայկ Մնացականյան. Կառավարության ծրագրում շեշտադրումները հստակ են՝ ՀՆԱ և արտահանման աճ, աղքատության կրճատում
23/06/2017 16:28
Կիսվել

Հայկ Մնացականյան. Կառավարության ծրագրում շեշտադրումները հստակ են՝ ՀՆԱ և արտահանման աճ, աղքատության կրճատում

Հարցազրույց տնտեսագետ, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ:

– Պարո՛ն Մնացականյան, կառավարության 2017-2022 թթ. ծրագիրն արդեն հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Ինչպե՞ս եք գնահատում ծրագիրը, որքանո՞վ է իրատեսական և որքանո՞վ են ճիշտ  ընտրված թիրախները և կատարված շեշտադրումները:

– Կառավարության ծրագրում հստակ դրված են  շեշտադրումներ, դրանք հիմնականում կարևորագույն դրույթների վերաբերյալ են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է համախառն ներքին արդյունքի 5 տոկոս աճի մասին, ՀՆԱ-ում արտահանման մասնաբաժնի 40-45 տոկոսի մասին, աղքատության 12 տոկոսով կրճատման մասին և այլն: Իհարկե, տարբեր տնտեսագետներ նշում են,  որ ցանկալի կլիներ, որ ծրագրում առավել շատ թվային տվյալներ լինեին, սակայն նշեմ, որ այստեղ կարևորը ոչ թվային տվյալների քանակն է, այլ հիմնական շեշտադրումները:

Ծրագրում սահմանված են քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել նման նշաձողի հասնելու համար: Նշեմ մի քանիսը, որոնք կարևոր եմ համարում:

Առաջինը, հանրային ծառայողի մասնագիտական ունակությունների գնահատման համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա որակավորված և պրոֆեսիոնալ մասնագետներ ընտրել համապատասխան պաշտոնին համար: Կառավարման ոլորտում սա խիստ կարևոր է, որ տվյալ պաշտոնում աշխատի դրան համապատասխան մասնագետը:

Կարևոր է նաև թվայնացման համակարգի ներդրումը, որը համաշխարհային տնտեսության զարգացման մարտահրավերների կարևորագույն դրույթներից մեկն է: Դա կօգնի նաև զերծ մնալ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերից, որոնք կարող են առաջանալ ոչ թվայնացված համակարգի դեպքում:

Կարևոր է նաև GSP+ համակարգի ներդրման արտոնությունները, որոնք խիստ կարևոր են մեր երկրի զարգացման համար, մասնավորապես եվրոպական շուկա մուտք գործելու, արտահանելու առումով:

Պետք է ուշադրություն դարձնել նաև գերիշխող դիրքի չարաշահման օրենսդրության կատարելագործմանը, որը խիստ կարևոր է տնտեսության մրցակցային պայմաններն ապահովելու համար:

Իհարկե, մի շարք այլ դրությներ ևս կան, բայց առավել կարևոր դրույթները թերևս սրանք են: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր և ուշագրավ ծրագիր է, քննադատներ, իհարկե, շատ կգտնվեն, բայց կարծում եմ, պետք է օբյեկտիվ լինել և դրական կողմեր ևս նշել:

– Ծրագրում կան շեշտադրումներ նաև ներդրումային դաշտի ընդլայնման վերաբերյալ: Միջազգային ներդրումների համար հայաստանյան պայմանները որքանո՞վ են գրավիչ և հատկապես ո՞ր ոլորտներ են հետաքրքրում ներդրողներին:

– Տնտեսության զարգացման համար նախապայմանը մրցակցային հավասար պայմանների ստեղծումն է: Իհարկե, պետք է նաև հստակ գիտակցել, որ Հայաստանը խնդիրներ ունի նաև կապված սահմանային վիճակի հետ, հարևան երկրների հետ կոնֆլիկտներ ունի, յուրաքանչյուր միջազգային ներդրող հաշվի է առնում բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում նաև վերոհիշյալը:

Հետևաբար, կառավարության և պատկան մարմինների քայլերից մեկը պետք է լինի, որպեսզի որոշակի ուղղություններով մրցակցային առավելություններ ստանան ներդրողները՝ հաշվի առնելով նաև այս ռիսկերը: Բավականին շատ ներդրումներ ունենք տարբեր ոլորտներում, վերջերս խոսվում էր նաև էներգետիկ ոլորտում շուրջ 8 մլրդ ներդրումների մասին, խոսքը գնում է զբոսաշրջության զարգացման վերաբերյալ, ակտիվորեն փորձում են զարգացնել ուղևորափոխադրումները՝ օդային ճանապարհով, հանրապետության ներսում իրականացվող և այլն:

Մեկ օրում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, բայց ակնհայտ է, որ քայլեր կատարվում են:

– Վերջին տարիների տնտեսական աճի ցուցանիշները բավական ցածր են եղել: Կառավարության նոր ծրագրով նախանշվում է մինչև 5 տոկոս տնտեսական աճ: Արդյո՞ք հավակնոտ թիվ չէ սա, ունե՞նք նման պոտենցիալ այս  ցուցանիշին հասնելու համար:

– Այս հարցը պետք է նայել համաշխարհային, գլոբալ տենդենցների շրջանակում: Համաշխարհային շուկայի հիմնական աճն ապահովում են ասիական շուկաները: Մենք այս գլոբալ համակարգի մի մասն ենք կազմում: Տեսեք, բազմաթիվ խնդիրներ, որոնք գոյություն ունեն թե մեր տարածաշրջանում, թե մեր տարածաշրջանիս դուրս, ազդում են մեզ վրա, ինչպես օրինակ՝ սիրիական պրոբլեմ, Ռուսաստանի սանկցիաներ, Եվրոպայի խնդիրներ և այլն: Եթե ապահովենք այս 5 տոկոսը, ապա կարծում եմ, բավականին դրական քայլ կարող ենք համարել: Այս առումով մի քանի հիմնարար կետեր կան՝ մրցակցային պայմաննների ստեղծում, օտարերկրյա ներդրումների ապահովում, սակայն եթե անգամ այս երկուսը մեզ մոտ ապահովվի, բայց միջազգային շուկաներում տենդենցները դանդաղ ընթանան, ապա դա անկասկած կազդի նաև մեզ վրա:

– Պարո՛ն Մնացականյան, երկրի զարգացման առումով ո՞ր ոլորտները կառանձնացնեիք որպես մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ: Այսինքն, ո՞ր ոլորտներն են, որոնց զարգացումը կբերի տնտեսության ընդհանուր զարգացման:

– Պետք է ռեալ նայել իրականությանը, մենք չունենք այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են գազը, նավթը և այլ բնական ռեսուրսները: Միևնույն ժամանակ, եկեք դիտարկենք, թե արդյո՞ք այդ ռեսուրսներն ունեցող բոլոր երկրներն են այսօր զարգացած համարվում: Բնականաբար, ոչ:
Հետևաբար, ոչ մի ռեսուրս որոշիչ չի կարող լինել, եթե այդ ռեսուրսն արդյունավետ չօգտագործվի: Մեր պարագայում, եթե մենք կարողանանք արդյունավետ օգտագործել մեր մարդկային կապիտալ ռեսուրսը, մեր գոյություն ունեցող ռեսուրսներն ու պաշարները, ապա համոզված կարող ենք լինել, որ բազմաթիվ խնդիրներ այսկերպ կլուծվեն: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ թե կոնկրետ ռեսուրսի կամ ռեսուրսի քանակի մեջ է, այլ դրա արդյունավետ օգտագործման:

Ակաթի Վահանյան / Հայմեդիա

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51