Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում
14/07/2017 17:24
Կիսվել

Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում

Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում։ Անկախությունից ի վեր արտերկրից հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը կունենա Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։ Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի արտադրամասի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 12:30-ին:

Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը 2015 թվականից ի վեր աշխատում է առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ։
Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ Կոոպերատիվները հնդկացորեն են մատակարարելու կամ Բավրայի, կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հնդկացորենի արտադրամասերին։

2016 թվականին ծրագիրն առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք`1 հեկտարից արձանագրելով միջինը 1,2 տոննա հնդկացորենի բերք։ Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվել են ֆերմերների ուսուցումներ հնդկացորենի ցանքի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Բավրայի մայր գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, իսկ իրականացվել՝ կոոպերատիվի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, լինելով Հայաստանի և Արցախի զարգացման ջատագովն արդեն 25 տարի, մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսությանը՝ գիտակցելով գյուղացու սեփական ձեռքով իր կայուն եկամուտն ապահովելու կարևորությունը։ Օրինակ՝ Հիմնադրամը Տավուշի մարզում 2011-ից գործարկում է Հիմնատավուշ զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ Բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 12-ին, Հիմնադրամի արգենտինահայ և ավստրալահայ բարերարների ֆինանսավորմամբ նույն Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը՝ նվիրված տավուշցի 100-րդ ընտանիքին։ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է ՄԱԱԶԿ/UNIDO-ի և ՄԱԶԾ/UNDP-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը:

Ծրագրի անմիջական շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:

Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո):

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84