Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
ԵԱՏՄ երկրները համաձայնեցնում են գազի, նավթի գնագոյացման ընդհանուր կարգը
20/07/2017 20:22
Կիսվել

ԵԱՏՄ երկրները համաձայնեցնում են գազի, նավթի գնագոյացման ընդհանուր կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ  (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրի մի շարք կետերի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր կոնսենսուս: Մասնավորապես, միասնական ընկալում կա այն մասին, որ գազի շուկայական գինը որոշվի ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվելիք ուղիղ պայմանագրերով կամ բորսային աճուրդի ընթացքում, եթե բացակայում են գնային կարգավորումները:  

«Մենք կցանկանայիք մաքսիմալ արագացնել փաստաթղթերի ուղղությամբ նախատեսված աշխատանքը, որը հանձնարարվել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից: Փաստացի փաստաթղթերի փաթեթը երկու նախագծերով պետք է պատրաստ լինի այս տարվա աշնանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարար Ադամկուլ Ժունուսովը:

Ինչպես հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, ծրագրերի նախագծերը քննարկվել են բավական ակտիվ, բայց մի քանի հարցերի շուրջ դեռ անհրաժեշտ է փնտրել ընդհանուր դիրքորոշումներ: «Խնդրում եմ ելնել նրանից, որ մեզ համար կարևոր է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար գտնել էներգառեսուրսների ընդհանուր շուկա, այլ ոչ թե առանձին վերցրած միության անդամ պետության համար»,-ընդգծել է նա:

Խորհրդակցության մասնակիցները համաձայնության են եկել գազի բորսային աճուրդի իրականացման կարգավիճակի և ձևաչափի շուրջ, որը կգործի մինչ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների ուժի մեջ մտնելը:

Ընդհանուր շուկայի գործարկման ժամանակ նախատեսվում է մշակել գնագոյացման մեթոդոլոգիա` կապված գազի, նավթի և նավթամթերքի տեղափոխման ծառայությունների հետ: Կմշակվեն նաև մեխանիզմներ կանխելու ընդհանուր շուկայում ձեռք բերված գազի վերավաճառքի հնարավորությունները երրորդ երկրին:

ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի գործարկումը պետք է բերի շուկայի մասնակիցների թվի ավելացման, ինչպես նաև նպաստի մեծածախ գների կրճատմանը տարբեր կատեգորիայի սպառողների համար: Նավթային ոլորտում նախագծի հաջողությամբ գործարկման դեպքում կապահովվի նավթի, նավթամթերքի ազատ մատակարարում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28