Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Եկամտաբեր և արդյունավետ անասնաբուծություն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը
24/07/2017 13:09
Կիսվել

Եկամտաբեր և արդյունավետ անասնաբուծություն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հուլիսի 22-ին կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով հյուրին, նշել է, որ «Սոդիալ» ընկերությունը Ֆրանսիայում անասնապահության և կաթի վերամշակման ոլորտում մասնագիտացված  խոշոր կոոպերատիվ է,   որը  նպատակադրված է Հայաստանում տեղայնացնել իր փորձը` հույս հայտնելով, որ ներկայացվելիք ծրագիրը հիմք կդառնա հետագա համագործակցության համար:

«Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ  ոլորտում ունենք զարգացման միտումներ` նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի  դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ:  Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ  է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:

Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող  մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:

Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը  զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝  տեղական ցեղատեսակներով:  Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան  հարակից ենթակառուցվածքները:

Մասնագետների կատարած հաշվարկների համաձայն` տավարաբուծությունը կարող է ապահովել բարձր եկամտաբերություն  փոքր և միջին տնտեսությունների համար:

Ամփոփելով քննարկումը՝ Իգնատի Առաքելյանը դրական է գնահատել ծրագիրը և ընդգծել է, որ ոչխարաբուծության զարգացմանն ուղղված նախագիծը պետք է սկսել պիլոտային ծրագրից՝ արդյունավետության դեպքում խոշորացնելու ակնկալիքով մասնավոր ներդրողների հետ համատեղ: Արհեստական սերմնավորման կայանի ստեղծման մանրամասներին նախարարն առաջարկել է անդրադառնալ եվրոպացի փորձագետների հետ համատեղ քննարկումներից հետո, իսկ փոքր և միջին տնտեսությունների համար նախատեսված փորձնական ծրագիրը` վերջնական տեսքի բերել և զեկուցել արդյունքների մասին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85