Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ – ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
21/05/2009 18:00
Կիսվել

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ – ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես արդեն տեղեկացրել է «Բիզնես 24»-ը կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հարկման մասով ոսկերչության ոլորտը հավասարեցնել ադամանդագործությանը եւ այդ ոլորտին ազատ տնտեսական դաշտի կարգավիճակ տալ: «Շահութահարկի մասին» ՀՀ գործող օրենքով` ոսկերչության ոլորտում աշխատող բոլոր ընկերություններն, անկախ կրած վնասներից կամ ստացած օգուտներից, իրենց շրջանառության առնվազն 1 տոկոսը պարտավոր են հարկ վճարել, իսկ ՙԱվելացված արժեքի մասին» ՀՀ օրենքով` ԱԱՀ է նախատեսված նաեւ ոսկերչական հումքի ներկրման համար: Այդ երկու դրույթներն էլ կառավարության առաջարկով ամբողջությամբ կվերացվեն:  
Կառավարության նիստին հաջորդած ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պարզաբանեց, որ հարկային օրենսդրությունը տարիներ շարունակ խոչընդոտ էր ստեղծում հայաստանում ոսկերչության ոլորտի զարգացման համար: Ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում հումքի արժեքը շատ բարձր է, այսինքն` մեկ քարի արժեքը կարող է հասնել 50 հազար դոլարի, իսկ դրա վրա կատարված ամբողջ ոսկերչական աշխատանքը` 200 դոլարի: Այդ թվերի գումարից հետո շրջանառության 1 տոկոսը դառնում է այնպիսին, որ անձն ամբողջ իր աշխատանքի գումարը կարող է հարկ վճարել: Սա, ըստ նախարարի, խթան է` ստվերում աշխատելու համար:

Մյուս կողմից հումք ներկրողները, անկախ ներկրման ծավալներից, ազատվում են ԱԱՀ-ից: Այս հարկատեսակն առաջանում է միայն այն պարագայում, երբ պատրաստի արտադրանքը վաճառվում է ներքին շուկայում: Իսկ եթե այն արտահանվում է, այդ հարկը չի վճարվում. այսինքն` արտահանողը հումքը բերելու, արտադրություն կազմակերպելու եւ արտադրանքն արտահանելու դեպքում որեւիցե հարկային պարտավորություն չի ունենում, միայն վաճառքի դեպքում վճարում է շահութահարկ եւ սոցիալական ապահովության վճարներ:

Նախարարի խոսքով` օրենսդրական այս փոփոխությունները պայմանավորված են ոսկերչության ոլորտի զարգացման հեռանկարներով, մասնավորապես, նաեւ ներդրումների ներգրավման հնարավորություններով: Արդեն պայմանավորվածություններ կան նաեւ սփյուռքահայ ոսկերիչների եւ ադամանդագործների հետ, որոնց հետ պետք է համապատասխան աշխատանքներ կատարվեն:

Այս որոշումները նաեւ հակաճգնաժամային են: Նախարարը համոզմունք հայտնեց, որ դրանց ազդեցությունն անմիջապես կերեւա: Այդ ազդեցությունը, նրա դիտարկմամբ, հատկապես ակնառու կլինի ճգնաժամի ավարտից հետո, երբ Հայաստանը կարողանա այս ոլորտում աշխարհում իր նիշն ունենալ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69