Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Սուրեն Կարայան. «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ
19/09/2017 12:37
Կիսվել

Սուրեն Կարայան. «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի:

Նախարար Կարայանին այցի ընթացքում ուղեկցել և իրանական ազատ տնտեսական գոտու միավորներն է ներկայացրել «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՏԳ-ի գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։

Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով, որը կհամախմբի Հայաստանի և Իրանի բոլոր շահագրգիռ գործարարներին, որոնք ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել և համագործակցել։

Նախարարն Իրանում այցելել է նաև հայկական Սուրբ Ստեփանոս վանական համալիր։ Նախարարը նշել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրան՝ ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննակելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնավորությունները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։ «Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։ Նախարարը կարևորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնավարություն կտա լավագույնս օգտագործելու երկու երկրների ներուժը։

«Ուրախ եմ, որ հետամուտ լինելով մեր ձեռք բերած պայմանավորվածության` այցելեցիք «Արաս» ազատ տնտեսական գոտի։ Հուսով ենք, որ նման փոխայցելություններն էլ ավելի կզարգացնեն հայ-իրանական առևտրատնտեսական կապերը։ Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը ազատ տնտեսական գոտու կառուցման և կայացման գործում» ,-նշել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37