Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Աշոտ Մանուկյանը. Իրանի տարածքով Հայաստան հասցված Թուրքմենական գազի գինը շահավետ չի լինի
21/10/2017 10:20
Կիսվել

Աշոտ Մանուկյանը. Իրանի տարածքով Հայաստան հասցված Թուրքմենական գազի գինը շահավետ չի լինի

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան հասցնելու պարագայում մեր երկրի համար այդ գազի գինը շահավետ չի լինի: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ Թուրքմենստանից գազը Հայաստան հասցնելու համար Իրանի տարածքով տարանցում պետք է լինի, իսկ ուղիղ տարանցման հնարավորություն Իրանը չունի, որովհետև ընդունման կետից մինչև հանձնման կետ ուղիղ խողովակաշար չկա: «Այս պարագայում հարց է առաջանում` տարանցման ո՞ր արժեքը մենք համարենք արդար: Օրինակ, երբ մենք Վրաստանի տարածքով ռուսական գազն ենք ներկրում, դիտարկում ենք խողովակաշարի երկարությունը և ծավալը: Այս երկու գործոնները հաշվի առնելով` մենք սահմանել ենք, որ 100 կիլոմետրի վրա 1000 խորանարդ մետր գազի փոխանցումն արժե այսքան գումար: Հարց է առաջանում, թե Իրանի պարագայում մենք ի՞նչ երկարություն ենք վերցնում` գործող խողովակաշարի երկարությո՞ւնը, թե՞ ուղղակի հեռավորությունը: Եթե վերցնում ենք գործող խողովակաշարի երկարությունը, ապա դա Իրանի ամբողջ տարածքով անցնում է և հարավով գալիս է այստեղ: Սա արդար չի լինի և շահավետ չի լինի, որովհետև հեռավորությունը շատ մեծ է: Եթե վերցնում ենք ուղղակի հեռավորությունը, որտեղ խողովակաշար չկա, դա էլ արդար չի լինի, քանի որ իրանցիները ծախս են կատարելու այդ գազը ինչ-որ կերպ Հայաստան հասցնելու համար: Սա խնդիր է, որը քննարկման առարկա է, սակայն թուրքմենական գազի պարագայում, հաշվի առնելով նաև տարանցումը, գազի գները չեն կարող համադրելի լինել այն գներին, որ մենք այսօր ունենք: Ես չեմ կարծում, որ մենք թուրքմենական գազ ներկրելու պարագայում կունենանք լավ գին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ թուրքմենական գազի պարագայում բանակցություններ չեն եղել, այլ քննարկումներ, որոնք վերաբերվել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը` Իրան-Թուրքմենստան պարտքային հարաբերությունների կարգավորման սխեմաներով: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առաջարկել է իր մասնակցությունը Թուրքմենստան-Իրան պարտքային հարաբերությունների կարգավորման գործընթացին` գոնե մասնակիորեն: Հայաստանն առաջարկել է թուրքմենական գազի դիմաց Իրանի պարտքի մի մասն իր վրա վերցնել մեկ այլ ապրանքատեսակի տեսքով: Այսինքն, Հայաստանը Թուրքմենստանին այդ պարտքի դիմաց տալիս է որևէ այլ ապրանք, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանին գազ է տալիս: «Մեր առաջարկն ընդունվել է և Թուրքմենստանի, և Իրանի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական մակարդակով առաջին եռակողմ հանդիպումը անցկացնել Թուրքմենստանում: Հիմա մենք սպասում ենք ժամկետների հստակեցման և կարծում ենք, որ առաջիկայում այդ հանդիպումը տեղի կունենա»,- եզրափակեց Աշոտ Մանուկյանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91