Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Արթուր Ջավադյան. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1%-ից պակաս ազդեցություն
14/11/2017 18:16
Կիսվել

Արթուր Ջավադյան. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1%-ից պակաս ազդեցություն

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը գործողության մեջ դնելը Հայաստանում գնաճի վրա կունենա 1 տոկոսից պակաս ազդեցություն: Ազգային ժողովում «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Մենք արել ենք հաշվարկները և ունենք արդյունքներ, թե որքան կլինի ազդեցությունը գնաճի վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Մեր հաշվարկներով մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճի վրա ազդեցությունը տուրքերի մասով կլինի 0.41 տոկոս, մյուս մասերով՝ 0.5 տոկոս: Ընդհանուր առմամբ ազդեցությունը 1 տոկոսից պակաս է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:

Նա նաև ներկայացրեց, որ այս պահին Հայաստանում առկա գնաճը 1.2 տոկոս է: Նա նշեց, որ թանկացումներ են նկատվում մսամթերքի և կարագի շուկայում, սակայն հավելեց, որ միևնույն ժամանակ որոշ ապրանքներ գներ նվազել են: «Մսամթերքի և կարագի թանկացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ պատկան մարմինների կողմից հնչել են, սակայն նկատենք, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բանջարեղենի, մրգերի, ծառայությունների գների նվազում»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37