Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 110.37+0.38 WTI - 103.43-3.73
COMEX:  GOLD - 4480.00-1.59 SILVER - 74.83-2.27
COMEX:  PLATINUM - 1923.20-2.50
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.84-0.06 EUR/GBP - 1.1602-0.35
FOREX:  EUR/USD - 1.1602-0.35 GBP/USD - 1.3399-0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.92+1.30
STOCKS US: DOW JONES - 49363.88-0.65 NASDAQ - 25870.71-0.84
STOCKS US: S&P 500 - 7353.61-0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 59804.41-1.23 TOPIX - 3791.65-1.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25651.12-0.57 SSEC - 4162.18-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10330.55+0.07 CAC40 - 7981.76-0.07
STOCKS EUR:  DAX - 24400.65+0.38
20/05/2026  CBA:  USD - 367.87-0.34 GBP - 492.8-0.79
20/05/2026  CBA:  EURO - 426.69-1.21
20/05/2026  CBA:  GOLD - 53184-862 SILVER - 899.35+2.84
Կարեն Կարապետյան. Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն
17/11/2017 17:01
Կիսվել

Կարեն Կարապետյան. Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:

Ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը: «Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», – ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Վարչապետի համոզմամբ, այս ամենից շահում է մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, և գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձևակերպելու և իրականացնելու համար «Թվային Հայաստան» հինադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին: «Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը եւ թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման և իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում և քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին», – շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս ականատես ենք լինում ժամանակակից գիտելիքահեն կենտրոնների ստեղծմանը և տարածմանը մեր երկրում: Վարչապետն ուրախալի է համարել, որ այս կենտրոնները չեն ստեղծվում միայն Երևանում: «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումո» կենտրոնները, «Սմարթ կենտրոնի» հիմնադրումը Լոռիում հիանալի օրինակներ են, որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ և մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործընթացը շարունակվի ավելի մեծ թափով, և պատրաստ ենք աջակցելու ցանկացած լավ, տրամաբանական նախաձեռնության», – ասել է վարչապետը:

Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են: «Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Մենք շատ ենք խոսում թվային օրակարգի մասին, քանի որ դա չափազանց արդիական է՝ ուղղակի օրվա հրամայական: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժը», – ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար: Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով։ Համաժողովի նպատակն է Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երևանից մարզեր, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ, ինչպես նաև էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի և մտածելակերպի ձևավորումը թվային Հայաստանի և էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:

20/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.87
-0.34
Եվրո (EUR)
426.69
-1.21
Ռուբլի (RUR)
5.1458
-0.0083
Լարի (GEL)
137.57
-0.13
53184
-862
Արծաթ
899.35
+2.84