Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ալյանս և Մերիդիան ԱՏԳ-ներում գործում է 17 ընկերություն
21/11/2017 10:24
Կիսվել

Ալյանս և Մերիդիան ԱՏԳ-ներում գործում է 17 ընկերություն

Հայաստանում գործող դեռևս երկու ազատ տնտեսական գոտիներում` «Ալյանս»-ում և «Մերիդիան»-ում, այս տարվա դրությամբ գործունեություն ծավալելու իրավունք ունի 17 ընկերություն, որից 10-ը` առաջինում: Դրանք ամերիկյան, ռուսական, արաբական կապիտալներով ընկերություններ են, գործում են նաև ստամբուլահայի և սիրիահայերի հիմնադրած բիզնեսները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը։ «2017-ի նախնական տվյալներով՝ «Մերիդիանում» շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում արդեն արվել է, 74 նոր աշխատատեղ է ստեղծվել։ «Ալյանսում»`շուրջ 4 միլիոն դոլարի ներդրում, 20 նոր աշխատատեղ»,-ասաց Վահագն Լալայանը:

Ընկերությունները, ըստ պաշտոնյայի, հիմնականում արտահանմամբ են զբաղվում, քանի որ օրենսդրությունն արտահանման դեպքում սահմանում է մի շարք արտոնություններ: «Ազատ տնտեսական գոտիներում աշխատող ընկերությունների համար ավելի ձեռնտու է արտահանել արտադրանքը, քան ՀՀ տարածքում վաճառել, քանի որ արտահանման դեպքում արտոնություններն ավելի շատ են։ Եթե օտարերկրյա հումքից ես ստանում արտադրանքդ, Հայաստանում վաճառելիս պետք է մաքսազերծես, բայց երրորդ երկրներ արտահանելիս մաքսազերծելու կարիք չի առաջանում»,-ասաց Լալայանը:

Նրա տեղեկացմամբ` 2016-ի վերջի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 10 միլիոն դոլար, որը Հայաստանի ընդհանուր արտահանման 0.6 տոկոսն է կազմում։ «Մեծ ցուցանիշ չէ, բայց պետք է հաշվի առնել, որ ընկերությունները նոր են սկսել գործել: Հիմնական 2016-ին են ստեղծվել ընկերություններն ու ազատ տնտեսական գոտիներում գործունեության իրավունք ստացել»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

Վահագն Լալայանը նկատեց, որ կան ընկերություններ, որոնք երկարաձգում են իրենց գործունեության ժամկետը, մեկ այլ ընկերություն էլ ընդլայնել է գործունեության ուղղությունները: Նրա տեղեկացմամբ` եթե առաջին ընկերությունները երեք տարով էին շահագործման հայտ ներկայացնում, ապա հիմա արդեն հինգ և ավելի: «Դա ցույց է տալիս, որ, եթե առաջին ընկերությունները ցանկանում էին հասկանալ ինչ իրավիճակ է, կոնցեպտը կաշխատի, թե ոչ, ապա այժմ ավելի երկար ժամանակով են ցանկանում աշխատել ազատ տնտեսական գոտիներում»,-նշեց պաշտոնյան:

Նրա տեղեկացմամբ` «Մերիդիայում» ընկերություններից մեկը գործունեության իրավունք է ստացել մինչև ազատ տնտեսական գոտու ժամկետի ավարտը: Բայց պետք է նշել, որ օրենսդրությունը թույլ է տալիս և կազմակերպչի, և շահագործողի գործունեության ժամկետները երկարաձգել: Ազատ տնտեսական գոտիների ժամկետը այս պահի դրությամբ 10 տարի է:

Հարցին՝ ազատ տնտեսական գոտիներում արդյոք կան իրենց գործունեությունը դադարեցնող ընկերություններ ու ինչ պատճառներով`Վահագն Լալայանը պատասխանեց. «Մինչ օրս երկու ընկերություն դադարեցրել են, մեկը, որովհետև իրենց գործունեության տեսանկյունից այլևս նպատակահարմար չէր` հաշվի առնելով, որ օտարերկրյա հումքից ստացվող ապրանքները Հայաստանում իրացնելիս մաքսազերծվում են: Մյուսն էլ՝ Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործընկերները սնանկացան, նրանք այլևս չկարողացան աշխատել։ Մեկ ուրիշ ընկերություն էլ ժամկետը լրացավ, չշարունակեց գործունեությունը: Քանի որ իրենց առջև դրված ծրագիրը իրականացրեցին և որոշեցին իրենց մայր ընկերության հետ աշխատել, նույն միջավայրում»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85