Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կարեն Կարապետյան. «Մեղրի» ԱՏԳ-ն ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է
15/12/2017 18:15
Կիսվել

Կարեն Կարապետյան. «Մեղրի» ԱՏԳ-ն ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի հետ բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է

Մեղրիի ազատ տնտեսական գոտին բիզնեսը զարգացնելու շատ լավ հարթակ է՝ հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները: Այդ մասին Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտի բացելը նույնիսկ գործի կեսն էլ չէ, դա պահանջում է ռեգուլյար աշխատանք:

«Մեր մտադրություններն ու տրամադրությունը բավական լուրջ է, որովհետեւ մենք վստահ ենք, որ այն պայմանները, որ ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որ ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ, Եվրամիության հետ, մեր հարևան Իրանի հետ, այլ երկրների հետ, շատ լավ հարթակ է, որպեսզի բիզնեսը զարգանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները տեղակայվեն այնտեղ, որպեսզի դուրս գան և Եվրամիության, և ԵԱՏՄ շուկաներ:

«Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերներից կգան և, նախնական պայմանավորվածություն ունենք, որ կտեղակայվեն այստեղ, որպեսզի գնան Իրան աշխատեն: Ես վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Չնայած տրամադրությունը շատ բարձր է, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,- ընդգծեց  նա՝ ավելացնելով. «Գոհ եմ, որ սկսվեց աշխատանքը: Հիմա էկոնոմիկայի նախարարը և նրա թիմը լինելու են շատ հաճելի «պրիցելի» տակ»:

Դեկտեմբերին 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսվարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45