Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Արթուր Ջավադյան. գնաճային սպասումները գերագնահատված են
23/01/2018 14:21
Կիսվել

Արթուր Ջավադյան. գնաճային սպասումները գերագնահատված են

ՀՀ կենտրոնական բանկը գնաճային սպասումները միանշանակ գերագնահատված է համարում: Այս մասին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Ակցիզային հարկի և մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացմամբ և մի քանի ապրանքատեսակների գների աճով պայմանավորած ավելացել են գնաճային սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների, մամուլում պարբերաբար շրջանառվող չհիմնավորված շահարկումների պատճառով: Մենք այդ սպասումները միանշանակ համարում ենք գերագնահատված: Դրա համար է, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը, Կենտրոնական բանկը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արթուր Ջավադյանը:

Պաշտոնյան հավելեց, որ նախորդ երկու տարիներին գնաճային սպասումները նվազել են, ինչը դրական երևույթ է ցանկացած տնտեսության համար: Արդյունքում նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է: «Դրամական ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, արտարժութային ավանդների աճը`10.1: Վարկավորման կառուցվածքում ևս դրական ցուցանիշներ կան, դրամային վարկերի աճը 28.8 տոկոս է, արտարժութային վարկերինը` 10.6 տոկոս: Դրամի նկատմամբ վստահությունը էապես բարձրացել է»,-ընդգծեց ԿԲ նախագահը:

2018-ի սկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրվել է գների ավելացում` հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ:

Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87