Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
ՏՄՊՊՀ – «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
29/05/2009 14:59
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑ ՈՉ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել «Տարիել եւ որդիներ», այնուհետեւ նաեւ «Ֆլեշ» ընկերություններից ստացված դիմումների հիման վրա, համաձայն որոնց,  «Հարավկովկասյան երկաթուղին» բեռնափոխադրումների դրույքաչափերը բարձրացրել էր: Նոր դրույքաչափերը ընկերությունների համար խնդիրներ էին առաջացրել: Վարույթի ընթացքում «Տարիել եւ որդիներ» ընկերությունը Հանձնաժողովին հայտնել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ձեռք է բերվել համաձայնություն բեռնափոխադրումների սակագների վերաբերյալ, ուստի հրաժարվում են դիմումից: Վարույթը շարունակվել է:

Վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» ներկայացրել է տեղեկատվություն, համաձայն որի, ընկերության կողմից 2008 թ. 3-րդ եռամսյակում բեռնափոխադրումներից ստացված շահույթը ներկայացվել է բացասական մեծությամբ: Տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովի կողմից նշանակվել է ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից Հանձնաժողով է ներկայացվել սկզբնական հաշվառման փաստաթղթերին, ֆինանսական հաշվետվություններին չհամապատասխանող տեղեկատվություն, քանի որ ընկերությունում ուղեւորա եւ բեռնափոխադրումների առանձնացված հաշվառում ըստ ինքնարժեքի ծախսային հոդվածների չի տարվում: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ, որում արձանագրվել է ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու փաստը: Այն ստորագրվել է ընկերության ղեկավարության կողմից եւ դրա վերաբերյալ ընկերությունը առարկություններ չի ներկայացրել:

Այնուհետեւ վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» ներկայացրել է գրություն, համաձայն որի, սահմանվել են նոր սակագներ. ընկերությունը արտահանման դեպքում կիրառվող բեռնափոխադրումների սակագներն իջեցրել է 32-40 տոկոսով, իսկ բեռնարկղներով կատարվող փոխադրումների սակագները` 12.16 տոկոսով: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է վնասով աշխատել, որ բեռնափոխադրումների իրականացման ծախսերի առանձնացված հաշվառում ըստ ինքնարժեքի ծախսային հոդվածների չի կատարում եւ այն փաստը, որ վարույթի ընթացքում չհիմնավորված գնի մասին վկայող հանգամանքներ չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ այն, որ բեռնափոխադրումների կիրառվող սակագները վերանայվել եւ իջեցվել են, Հանձնաժողովը որոշեց դադարեցնել հարուցված վարչական վարույթը: Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` ներդնել ուղեւորա եւ բեռնափոխադրումների ծախսերի առանձնացված հաշվառման համակարգ: Միեւնույն ժամանակ, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար Հանձնաժողովն այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը նախազգուշացում հայտարարեց: Ստուգման արդյունքները կտրամադրվեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:
AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11