ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԱԶՏՎՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ
Այսօր` մայիսի 29-ին, ՀՀ Ազգային Ժողովում Բյուջե 2008-ի հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահն աննախադեպ հակաճգնաժամային քայլի է դիմելու և 2009-2010 թթ.-ին փոքր եւ միջին բիզնեսն ազատվելու է տեսչական բոլոր 22 մարմինների ստուգումներից:
Տիգրան Սարգսյանը նաեւ անդրադարձել է խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարկային փաթեթին` նկատելով, որ դրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր նաեւ իրենց թիմում: Վարչապետը տեղեկացրել է, որ հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները հարկային փաթեթը գտնվում է վերանայման փուլում:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային բարեփոխումների փաթեթը նախատեսում է ՀՀ հարկային մարմիններին իրավունք տալ 4 միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերություններում հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու: