Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԹՎԻՆԻՆԳ, ԹԱՅԵՔՍ ԵՎ ՍԻԳՄԱ ԾՐԱԳՐԵՐԸ
29/05/2009 21:35
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԹՎԻՆԻՆԳ, ԹԱՅԵՔՍ ԵՎ ՍԻԳՄԱ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա եւ այլ գործիքների ներքո ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է հաստատել Թվինինգ ծրագրային առաջարկների պատրաստման եւ հաստատված ծրագրերի իրականացման կարգը, ծրագրերի իրականացման խորհրդի աշխատակարգը, սահմանել, որ նշված եւ այլ գործիքների ծրագրային առաջարկները Եվրոպական Հանձնաժողով են ներկայացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության միջոցով, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվության հետագա փոփոխանակումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նույն գործակալության մասնակցությամբ։

2004թ. հունիսի 14-ին ԵՄ ընդհանուր եւ արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշեց Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընդգրկել Եվրոպական հարեւանության քաղաքականություն, ինչի շնորհիվ Հայաստանը գործընկեր եւ համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից դարձավ ԵՄ հարեւան երկիր։ Եվրոպական հարեւանության շրջանակում 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում ստորագրվել եւ հաստատվել է ՀՀ-ԵՄ համատեղ գործողությունների ծրագիր, որի իրականացման համար եվրոպական կողմը Հայաստանին տրամադրում է ֆինանսական աջակցություն, որն իրականացվում է Եվրոպական Հարեւանության եւ Գործընկերության Գործիքի (ԵՀԳԳ) միջոցով։ Ներկայումս Հայաստանին հասանելի են ԵՀԳԳ ներքո իրականացվող Թայեքս, Թվինինգ եւ Սիգմա ծրագրերը։ Թվինինգ ծրագիրը Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության միջոց է, Եվրամիության անդամ երկրների պետական մարմնի կամ կառույցի եւ ՀՀ համապատասխան մարմնի միջեւ որեւէ ոլորտում պարտադիր արդյունք ապահովող համագործակցություն։ Թվինինգ ծրագրի նպատակն է շահառու երկրներին աջակցել մշակելու եւ ստեղծելու համապատասխան կառուցվածքով, մարդկային ռեսուրսներով եւ կառավարման գիտելիքներով ժամանակակից եւ արդյունավետ վարչական մարմիններ՝ նպատակ ունենալով հասնել ԵՄ օրենսդրության նույն չափանիշներով կիրառմանը, ինչ ԵՄ անդամ երկրում։ Շահառու մարմինը ՀՀ նախարարություն, գերատեսչություն կամ պետական կառավարման այլ մարմին է, որի ներկայացրած Թվինինգ ծրագրային առաջարկը համարվել է առաջնային եւ սկսվել է Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման աշխատանքը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88