Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ՉԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԱՊԵՍ ԿՆՎԱԶԵՆ
29/05/2009 21:43
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ՉԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԱՊԵՍ ԿՆՎԱԶԵՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը իր արձանագրային որոշումով հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների» պետական գնման NԾՁԲ-09/22 պայմանագրին։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N53 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրային որոշումից, որով հավանություն էր տրվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարվող ընկերության ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքներին։ Որոշման ընդունումից հետո կառավարող ընկերության մրցույթում հաղթած ընկերության հետ կկնքվի ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.«Մենք, հարգելի գործընկերներ, բավականին լուրջ գործընթաց ենք սկսում։ Հասկանալի է, որ ՀՀ-ն ժամանակակից ատոմակայանով որակապես այլ հնարավորություն է ստանալու։ Մենք մեր տնտեսության համար որակապես այլ միջավայր ենք ձեւավորում։ Հայաստանը ատոմակայանով ժամանակակից այլ երկիր է լինելու, իսկ ատոմակայան չկառուցելու դեպքում, իհարկե, մեր մրցակցային առավելություններն էապես կնվազեն։
Այնպես որ, Աստված մեզ օգնական»։

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին ՀՀ օրենքի» 16-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է այդ օրենքով նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմին ճանաչել ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն։ Մի քանի այլ որոշումներով գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել տարբեր տարիներին իր իսկ ընդունած որոշումներում՝ դրանք համապատասխանեցնելով միջուկային էներգետիկային առնչվող օրենսդրական նոր ակտերին։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88