Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29/05/2009 21:51
Կիսվել

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին. այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Խնդիրը վերաբերում է ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որին համաձայն չէ ՀՀ կառավարությունը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Հարգելի գործընկերներ, սա բանավիճային խնդիր է եւ կարծում եմ, որ խորհրդարանում լինելու են դեբատներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի խոշոր ձեռնարկությունները անպայման 2009թ. իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ունենան արտաքին աուդիտի եզրակացություն եւ հրապարակեն մամուլում։ Հիմա մեր գործընկերները առաջարկում են, որ 500 մլն դրամից ավելի ակտիվ ունեցող ձեռնարկությունները, որոնք չեն աշխատում, այդպիսի աուդիտ չանցկացնեն։ Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում ճգնաժամի կողմից տրվող հնարավորություններից` իրականացնել լուրջ փոփոխություններ խոշոր ձեռնարկություններում, որովհետեւ եթե ձեռնարկությունը ունի 500 մլն-ից ավելի ակտիվ ու չի աշխատում, ապա անհրաժեշտ է, որպեսզի սեփականատերը զբաղվի այդ գործարանի ապագայով, ջանքեր ներդնի, միջոցներ ներդնի, որպեսզի վերակառուցում իրականացնի այդ գործարանում։ Եվ սա կոնցեպտուալ մոտեցում է։ Սեփականատերերը, որոնք ունեն 500 մլն դրամից ավելի ակտիվներ, պարտավոր են գործողություններ իրականացնել, որպեսզի այդ ակտիվները աշխատեն, իսկ առանց արտաքին աուդիտի դա հնարավոր չէ։ Մեզ համար սա կարեւոր միջոցառում է եւ եթե այդ սեփականատերերը չեն կարողանում տնօրինել այդ ակտիվները, նրանք հնարավորություն ունեն օտարելու դրանք։ Ընդհանրապես չաշխատող ակտիվների նկատմամբ պետությունը պետք է լինի խստապահանջ։ Չաշխատող գույքի դիմաց սեփականատերերը պետք է վճարեն, նրանք պարտավոր են ծախսեր իրականացնել, մանավանդ ճգնաժամի ժամանակ»։

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88