2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 54.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,742.9 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 54.4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 9.7%-ով և կազմել 3,358.3 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 20.3%-ով և կազմել 8 707.9 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 0.2 %-ով և կազմել 8,858 հազար լիտր։