ՃԳՆԱԺԱՄ – ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 45.4%-ՈՎ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 45.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից ոլորտի արտադրանքի արտահաման ցուցանիշը նվազել է 34 տոկոսով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա մայիսին, ադամանդագործության եւ ոսկեգործության ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 16 տոկոսով:
Մասնագետը նշեց, որ ճգնաժամի պայմաններում ոլորտի արտադրանքի հանդեպ պահանջարկը չի նվազել: Պարզապես մարդիկ ավելի էժան զարդեր են նախընտրում: