Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Աշոտ Հակոբյանը պատասխանել է «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող խնդրահարույց բոլոր հարցերին
19/07/2018 11:17
Կիսվել

Աշոտ Հակոբյանը պատասխանել է «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող խնդրահարույց բոլոր հարցերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին կազմակերպել էին ԶԼՄ-ների և շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալինի տարածաշրջան:

Նախարար Աշոտ Հակոբյանը և մյուս պատասխանատուները ներկայացրին ծրագրի մանրամասները, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հանդիպման նպատակն, ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացման նոր էջ բացելն է:

«Մենք մտադրված ենք ամրապնդել կապը լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և հանրության լայն շրջանակների հետ` ծրագիրը դարձնելով թափանցիկ և բարձրացնելով մեր հաշվետվողականությունը քաղաքացիների առջև»,- ընդգծեց նախարարը:

Տարիներ շարունակ լրատվամիջոցներում կարծիքներ են շրջանառվել, թե Հյուսիս-հարավի շինարարության ընթացքում ահռելի գումարներ են ծախսվել կամ մսխվել։ Նախարարն ասաց, որ եթե եղել են չարաշահումներ, ապա դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները, և այդ հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է:

«Մենք ամենաբարձր աջակցությունը կցուցաբերենք իրավախախտումները, եթե այդպիսիք եղել են, բացահայտելու և դրանք հետագայում բացառելու ուղղությամբ: Ես ուզում եմ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանա, թե ինչ փուլում է շինարարությունը, որտեղ և ինչ գումարներ են ծախսված։ Մտադրված եմ ստեղծել հանրային մի հարթակ, որում հասարակությունն ու շահագրգիռ բոլոր կողմերը կմասնակցեն այն գործընթացներին, որոնք սովորաբար փակ դռների ետևում են լինում։  Դրանք թե՛ մրցույթներն են, թե՛ լաբորատոր ստուգումները, աշխատանքային այն բոլոր գործընթացները, որոնք մեր նախարարության գործունեության շրջանակներում են»,-ասաց Աշոտ Հակոբյանը։

Նախարարը շեշտեց, որ այսուհետ ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր երկրի համար կարևոր ու խոշորագույն այս ծրագիրն իրականացվի որակի բարձր չափանիշներով և վարկային ու բյուջետային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործմամբ։

Անդրադառնալով Հյուսիս-հարավի շինարարության ավարտի ժամկետներին՝ նախարարն ասաց, որ ծրագիրը բաժանված է 5 ենթածրագրերի (տրանշերի): Սակայն մինչ օրս ծրագրի իրականացման համար դոնորների կողմից ֆինանսավորվում են միայն 1-ին, 2-րդ, 3-րդ տրանշերի ներքո վերակառուցվող ճանապարհահատվածների շինարարությունը և 4-րդ տրանշի միայն մի հատվածը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը: Նշված ենթածրագրերի ֆինանսավորումն իրականացնում են Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և Եվրասիական կայունացման ու զարգացման բանկը:

Ստացված ֆինանսավորման շրջանակներում իրականացվել է տրանշ 1՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ շուրջ 31 կմ ճանապարհի վերակառուցումը, 2-րդ տրանշով վերակառուցվում է Աշտարակ-Թալին` շուրջ 42 կմ ճանապարհահատվածը, 3-րդ տրանշով վերակառուցվում է Թալին-Գյումրի շուրջ 46 կմ ճանապարհահատվածը, 4-րդ տրանշով վերակառուցվելու է Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ճանապարհահատվածը:

«Առկա բյուջետային սահմանափակումներից և երկրի ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ ճանապարհի այլ հատվածների կառուցման համար դեռևս ֆինանսավորում չենք ստացել, այսինքն նոր վարկեր չեն ներգրավվել, ուստի ծրագրի վերջնական ավարտի համար հստակ ժամկետներ հնչեցնելը հնարավոր կլինի միայն բոլոր հատվածների համար ֆինանսավորման հարցը հստակեցնելուց հետո»,-ընդգծեց նախարարը:

Ընդհանուր առմամբ մինչ օրս ծրագրի համար ներգրավվել են շուրջ540,000,000ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, իսկ դրանից ծախսված գումարները կազմում են222,098,792ԱՄՆ դոլար, որից շինարարին տրված է կանխավճար`56,502,299ԱՄՆ դոլար:

Անդրադառնալով կատարված աշխատանքի որակին` նախարարն ասաց, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում արձանագրվել են թերություններ, որոնց համար շինարարը հատուցել է հասցված վնասները: Սակայն դեռևս կան թերություններ, որոնք շինարարը պետք է վերացնի: Ճանապարհը գտնվում է որակի երաշխիքային ժամկետում:

«Այս հարցում հատուկ ուզում եմ ընդգծել տեխնիկական հսկողությունն իրականացնող ինժեներական ընկերությունների դերը, որոնք, լինելով միջազգային հեղինակավոր ընկերություններ, պարտավոր են բավարար ջանքեր ներդնել բարձր որակ և աշխատանքի գոհացնող արդյունքներ արձանագրելու համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Որակի հետ կապված խնդիրների շարքում նախարարն առանձնացրեց ցեմենտի տեսակի շուրջ ծավալված քննարկումները: «Մի կողմից մենք հասել ենք մի շատ կարևոր արդյունքի, որ ծրագրում օգտագործվեն տեղական նյութերն ու աշխատուժը, այնուամենայնիվ, օգտագործվող ցեմենտի հետ կապված տրանշ 3-ի ինժեներից ստացել ենք որոշ մտահոգություններ, որոնք ներկայում ստուգվում են»,- նշեց նա:

Անդրադառնալով ծրագրի արժեքին՝ նախարարն ասաց, որ վերջնական և ճշգրիտ արժեքը կհայտարարվի միայն ճանապարհի մյուս հատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջանակներում կատարված հաշվարկների հիման վրա:

Ծրագրի նախնական արժեքը, որը տրվել է մինչև մեկնարկը՝ իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքում, կազմում է 1 մլրդ դոլար: Ակնհայտ է, որ այդ թիվը կավելանա՝ հաշվի առնելով, որ ի վերջո 3-րդ կարգի ճանապարհը վերակառուցվում է 1-ին (որոշ հատվածներում 2-րդ) կարգի ճանապարհի: Ծրագրի 1կմ-ի արժեքն արդեն վերակառուցվող հատվածներում միջինում կազմում է 3,6 մլն ԱՄՆ դոլար: Իսկ հարավային հատվածներում, որտեղ գործ ունենք բարդ տեղանքի և այլ գործոնների հետ, միջինում կազմում է 12 մլն դոլար:

Աշոտ Հակոբյանն անդրադարձավ նաև ծրագրի շրջանակներում իրականացվող հողերի օտարման գործընթացին:

«Մինչև այժմ ձեռք են բերվել 2000-ից ավելի հողամասեր և այլ անշարժ գույք: Սակայն մենք այս հարցում բախվում ենք շատ լուրջ խնդիրների, որոնք ոչ բոլոր դեպքերում է հաջողվում հաղթահարել: Դիտարկումները ցույց են տալիս, որ գործ ունենք սեփականության և այլ գույքային իրավունքների թերի ձևակերպված կամ առհասարակ չձևակերպված փաստաթղթերի հետ»,- մանրամասնեց նախարարը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85