Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի ընթացքում
23/10/2018 19:52
Կիսվել

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի ընթացքում

«Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևանում անցկացվեց «Թվային կոնսորցիումներ. ԵԱՏՄ-ի բարձր տեխնոլոգիական բիզնեսի հնարավորությունների միավորում» թեմայով քննարկումը:

Քննարկմանը ներկա էին ԵՏՀ պատվիրակությունը, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի նախարարներ, ԵԱՏՄ անդամ-պետություններից բարձր տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով  հանդես եկավ ելույթով:

Ողջունելով հյուրերին՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ մասնակից – երկրների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը թույլ կտա հասնել առաջադրված նպատակներին:

«Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է, վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել: Կայուն զարգացմանը նպաստում են այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսին են Ինժեներական քաղաքի կառուցումն ու նորարարական ուսումնական կենտրոնների հիմնումը»,- ելույթում նշեց Հակոբ Արշակյանը:

Որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման գլխավոր ուղղություններ՝ նախարարի պաշտոնակատարը մատնանշեց արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիսահաղորդչային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու տարբեր ոլորտներում դրանց կիրառումը:

«Արագ աճող թվային աշխարհում կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով: Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության՝ այդ թվում նաև այս ձևաչափով»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Նա կարևորեց նաև նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ սա լավ հարթակ է թվային տնտեսության զարգացման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև Մաքսային միության տարածքում գոյություն ունեցող թվային համակարգերը նոր թվային պլատֆորմներին ինտեգրելու ուղղությամբ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին եվրասիական կոնսորցիումների ձևավորման շուրջ մոտեցումներն ու առաջարկությունները՝ թվային օրակարգն արդյունավետ իրականացնելու համար: Քննարկվեցին այն ձևաչափերն ու մոդելները, որոնք կիրառելի են ԵԱՏՄ մասնակից – երկրների ընկերությունների գործընկերային հարաբերություններում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01