Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է 4.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 619,879.6 մլն դրամ, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 4.6%-ով։
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրությունը նվազել է 4.8%-ով և կազմել 595,059.2 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծությունը կազմել է 324,853.6 մլն դրամ, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 6%-ով, անասնաբուծությունը՝ 270,205.6 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը զիջում է 3.2%-ով։
Ձկնորսությունը գերազանցել է նախորդ տարվա համանման ցուցանիշը 0.6%-ով և կազմել 24820.4 մլն դրամ։